2007 թվականին կավարտվեն առաջին աղաջրապահեստարանի շինարարության աշխատանքները

5 ապրիլի 2007, 15:00

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի /ԳՍՊԿ/ նախագծային հզորությունների վերականգնման եւ գազի պահեստավորման ծավալների ընդլայնման նպատակով մշակված երկարաժամկետ ծրագրի շրջանակում 2007 թ.-ին նախատեսվում է ավարտին հասցնել 150 հազ. խ/մ տարողությամբ առաջին աղաջրապահեստարանի շինարարությունը: Զուգահեռաբար նախատեսվում է ավարտել աղաջրատարի եւ տեխնիկական ջրամատակարարման համակարգերի վերակառուցման, հիդրոմեկուսացման եւ բուֆերային տարողությունների ամբողջության վերականգնման աշխատանքները:

Գազատրանսպորտային ցանցերի շահագործման և սպասարկման վարչության տվյալներով, ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել վթարային հորերի նորոգման եւ վերականգնման աշխատանքները եւ սկսել նոր հորերի շինարարությունը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ որոշմամբ ընթացիկ տարում նախատեսվում է սկսել երկրորդ մինչեւ 400 հազ.խոր.մ տարողությամբ աղաջրապահեստարանի շինարարությունը:


Տարվա ընթացքում «Գազ դե Ֆրանս» ընկերության «Ֆրագազ» դուստր ձեռնարկության կողմից մշակված գազահորերի հերմետիկացման նոր տեխնոլոգիան կկիրառվի վթարային հորերից մեկում:


Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի վերակառուցման եւ արդիականացման նպատակով 2007 թ.-ին կներդրվի շուրջ 1,8 մլրդ.դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button