Վերականգնվել է բնական գազի մատակարարումը հանրապետություն

1 հոկտեմբերի 2008, 09:00

Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումն ապահովող 1000 մմ տրամագիծ ունեցող գազատարի վերատեղադրման աշխատանքները ժամանակացույցի համաձայն ավարտված են և սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ ժամը 18:00-ից սկսած ամբողջությամբ վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն:

Իրականացված աշխատանքների արդյունքում հնարավորություն է ստեղծված գազատարի թողունակությունը հատկապես ձմռան շրջանում բարձրացնել լ օրական 0,5 խմ-ից մինչեւ 1 մլն խմ գազ:
Ժամանակավորապես դադարեցված գազամատակարարումը որևէ կերպ չանդրադարձավ Հանրապետության ներքին սպառման շուկային, քանի որ բնական գազի ամբողջ պահանջարկն ապահովվեց Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button