Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում բնական գազի նոր սակագները

1 ապրիլի 2010, 10:00

Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փետրվարի 26-ին սահմանված բնական գազի նոր սակագները, համաձայն որոնց

1. Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 132 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Պարզաբանումներ բնականգազի սակագների բարձրացման առնչությամբ (PDF, 69 ԿԲ)

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button