Դեկտեմբերի 22-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

22 դեկտեմբերի 2011, 00:00

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ դեկտեմբերի 22-ին ժամը 14:00-ից «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button