Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի եվս մեկ ստորգետնյա հոր

11 սեպտեմբերի 2013, 12:00

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի 19 ստորգետնյա հորերին մինչեւ տարեվերջ կավելանա եւս մեկր, որտեղ ներկայումս իրականացվում են գազալցման աշխատանքներ: Միաժամանակ պահեստավորված բնական գազի ծավալները ավելացնելու նպատակով կայանում շարունակվում է եւս մեկ նոր ստորգետնյա հորի շինարարությունը, որը կտեւեի 2,5–3 տարի:

Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման, վերականգնման եւ արդիականացման ծրագրի շրջանակում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ԳՍՊԿ-ի հուսալի եւ անվտանգ շահագործման վրա: Մասնավորապես, գործող ստորգետնյա հորերից մեկում անցկացվել են գազահիդրոդինամիկ փորձարկումները հերմետիկությունը ստուգելու նպատակով, գազամղիչ ագրեգատների աշխատունակությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաեւ ընթացիկ վերանորոգում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button