Հայաստանի գազամատակարարման Գլխավոր հատակագծի ներդրումը կբարձրացնի հանրապետության սպառողների գազամատակարարման հուսալիությունը

16 ապրիլի 2015, 19:08

Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի աշխատանքային հանդիպումը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի աշխատանքային հանդիպումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի աշխատանքային հանդիպումը

Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի աշխատանքային հանդիպումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի աշխատանքային հանդիպումը

Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում և ամրապնդվում է, Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:

Նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ բարձր պարգևի և իր ղեկավարած ընկերության գործունեությունը նման գնահատականի արժանացնելու համար:
Նա վստահեցրել է, որ «Գազպրոմ» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ և նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով նաև հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը Հանրապետության Նախագահին ներկայացրել է մեր երկրում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

Զրույցի ընթացքում նշվել է, որ հանրապետությունն ունի գազափոխադրման ընդարձակ համակարգ և գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս: Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանի գազային ենթակառուցվածքի մեծ մասն ունի մաշվածության բարձր աստիճան:

Այդ կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իրականացնում է Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներ: Բացի այդ, նախատեսվում է գազափոխադրման օբյեկտների կապիտալ նորոգման, վերակառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքների իրականացում երկրի տարածքում, ինչը թույլ կտա զգալիորեն բարձրացնել գազամատակարարման հուսալիությունը:

Նյութը պատրաստված է «Գազպրոմ» ԲԲԸ Տեղեկատվության Վարչության և ՀՀ նախագահի մամուլի գրասենակի մամլո հաղորդագրությունների հիման վրա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button