Դիտվում է գազաշարժիչային վառելիքի իրացման ծավալների աճի կայուն միտում

20 ապրիլի 2016, 10:34

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավտոգազալիցքավորման ճնշակայաններում իրացվել է 103.7 մլն խորանարդ մետր սեղմված գազ:

Վերջին 5 տարիներին նկատվում է գազաշարժիչային վառելիքի իրացման ծավալների աճի կայուն միտում: 2011 թվականին ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվել էր 362.3 մլն խոր. մ. գազ: 2015 թվականին ԱԳԼՃԿ-ների ցանցի միջոցով իրացվել էր 484.5 մլն խոր. մ. գազ: 2011 թվականից մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածում գազի սպառման ծավալների աճը կազմել է 33,7%: Ներկայում Հայաստանում գործում են 360 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ, որոնցից 8-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ենթակայությամբ:

Տեղեկանք՝

Այսօր Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք:
Առաջին ԱԳԼՃԿ-ն Հայաստանում բացվել է 1986 թ. Երևանի արվարձաններից մեկում: 90-ական թվականների սկզբին հանրապետության տարածքում գործել է 4 ԱԳԼՃԿ, իսկ բնական գազի սպառման տարեկան ծավալն այդ կայանների կողմից կազմել է մոտավորապես 650 հազ խոր.մ:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button