Մեկնարկել է ուսումնամարզական համալիրի շինարարությունը

25 ապրիլի 2016, 11:20

Այս տարի մեկնարկեց ուսումնամարզական համալիրի շինարարությունը Երևանի Ավան վարչական համայնքի տարածքում, որն իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ: Համալիրը կառուցվում է «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում:

Շինհրապարակում արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները և մարտ ամսից սկսվել են հողային աշխատանքներ:




Տեղեկանք

Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:

Համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լուղավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձևերի համար նախատեսված սրահներ:

Այս նախագիծը ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը աննախադեպ է հանրապետությունում:

Էսքիզային նախագծի համաձայն նախատեսվում է երեք գոտու շինարարություն.

I. Ուսումնական գոտի

II. Մարզաառողջարարական գոտի

III. Հանգստի գոտի

I. Ուսումնական գոտին ներառում է. 

950-տեղանոց դպրոց, այդ թվում՝

1) ավագ դպրոց 450 աշակերտի համար,

2) միջնակարգ դպրոց 500 աշակերտի համար,

3) փակ լողավազան,

4) մինի-ֆուտբոլի մարզադաշտ,

250-տեղանոց մանկապարտեզ:

II. Մարզա-առողջարարական գոտին ներառում է. 

մարզա-առողջարարական համալիր՝ ունիվերսալ խաղասրահով,

շուրջտարի գործող 350-տեղանոց փակ սահադաշտ արհեստական սառույցով՝ ուսումնա-մարզական գործընթացի և տափողակով հոկեյի, գեղասահքի և ազատ ոճի սահքի մարզումների անցկացման համար,

ստորգետնյա ավտոկանգառ 85 ավտոմեքենայի համար:

Շենքը երկհարկանի է, առաջին հարկում գտնվում են սահադաշտը և այցելուների ու մարզիկների ընդունման համար նախատեսված տարածքները, հանդերձասրահը, սանհանգույցները և այլ ինժեներական ու տեխնիկական կառույցներ, երկրորդ հարկում՝ նախասրահը, հանդերձասրահը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դահլիճը, պարասրահը, սրճարանը, այլ տեխնիական և օժանդակ կառույցներ:

III. Հանգստի գոտին ներառում է. 

զբոսավայր սպորտային կառույցների դիմաց և այլ շենքերին կից բարեկարգված և կանաչապատված տարածություններ՝ փոքր ճարտարապետական ձևավորումներով, արտաքին ինժեներական ցանցով և լուսավորությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button