Մեծանում է բաժանորդների հետաքրքրությունը

21 ապրիլի 2016, 15:18

Օրական 7–10 բաժանորդ է գրանցվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում գործող «Գազի ծախսի և վճարի հարցում» բաժնում, որը գործարկվեց ընթացիկ տարվա փետրվար ամսից:

Մինչ այսօր ինտերակտիվ այս ծառայությունից օգտվում է արդեն շուրջ 990 մարդ:

Ժամանակի խնայումը և արագ տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի քանակի և արժեքի մասին հեռակառավարվող՝ առանց բանկ կամ փոստ այցելելու հնարավորությունը, առաջացրել է հետաքրքրություն բաժանորդների մոտ:

Գրանցվելու համար բաժանորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը և գաղտնաբառը:

Պարտադիր գրանցվելուց հետո բաժանորդին հասանելի է դառնում բնական գազի սպառման ընթացիկ հաշիվը, հաշվիչի ցուցմունքները, վճարման ենթակա գումարը, ինչպես նաև վճարումների պատմությունը:

Հանրապետության բաժանորդները հնարավորություն ունեն նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կայքում գործող «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Երկու ամսվա ընթացքում այս ծառայությունից է օգտվել 12 մարդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button