«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ամփոփվել են «Անվտանգ աշխատանք» մանկական նկարների մրցույթի արդյունքները

13 դեկտեմբերի 2016, 10:44

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Աշխատանքի պաշտպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է «Անվտանգ աշխատանք» մանկական նկարների մրցույթ, որին մասնակցել են Ընկերության աշխատակիցների երեխաները: Մրցույթին ներկայացված էր 11-ից 14 տարեկան պատանի նկարիչների 50 աշխատանք:

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտներում աշխատանքի պաշտպանության հիմունքներին ծանոթացնելու նպատակով մրցույթի մասնակիցների համար կազմակերպվել էր թեմատիկ դաս, որի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մասնագետները պատմեցին անվտանգության կանոնների մասին, ցուցադրեցին գազի որլորտում կիրառվող անհատական պաշտպանության միջոցները: Դեկտեմբերի 9-ին ժյուրին ամփոփեց մրցույթի արդյունքները և ընտրեց լավագույն երեք նկար: Հաղթող ճանաչվեցին Լուսինե Դերձյանը, Իննա Պալյանը և Վարդուհի Սարգսյանը: Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան նվերներ, իսկ մրցութային բոլոր նկարները տեղադրվելու են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի արտադրական օբյեկտներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button