2018 թվականի 9 ամիսների ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1235 զանգ

22 հոկտեմբերի 2018, 10:19

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1235 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի համարով՝ 29-49-04:

«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am