«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ուսումնավարժությանը

13 նոյեմբերի 2019, 12:27

Նոյեմբերի 12-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:





Վարժանքին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:






Սցենարի համաձայն՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով:





«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու, ինչպես նաև համալիրի գազամատակարարման համակարգի վնասված հատվածները վերականգնելու խնդիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button