Նորություններ

  • հունվար
  • փետրվար
  • մարտ
  • ապրիլ
  • մայիս
  • հունիս
  • հուլիս
  • օգոստոս
  • սեպտեմբեր
  • հոկտեմբեր
  • նոյեմբեր
  • դեկտեմբեր

Հունվար 2024 թվական

Սպառողներին մատակարարվել է 2 357,3 մլն խ.մ բնական գազ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ֆուտզալի մրցաշար՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Պետական եկամուտների կոմիտեի, «Ավերս» ՓԲԸ-ի, «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» (ՏԷՀԿԿ) ՊՈԱԿ-ի թիմերի և Հայաստանի լրագրողների հավաքականի (ՀԼՀ) մասնակցությամբ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում լուծվել է նաև «Արցախգազ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը։

Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 763 հազար բաժանորդ

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 763 357, որից 406 795-ը բազմաբնակարան շենքերում, 356 562-ը՝ առանձնատներում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) 2023թ․ արտադրա-շահագործական գործունեության նախնական արդյունքները, ինչպես նաև ծախսերին ու ֆինանսական կարգապահությանն առնչվող հարցեր քննարկվեցին ԳԳՄ-ների տնօրենների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն Գլխավոր տնօրենի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր կոլեկտիվ պայմանագրի շրջանակում, սոցիալական արտոնությունները, երաշխիքները և փոխհատուցումները ընդլայնելու նպատակով 2023թ. ընթացքում Ընկերության աշխատողներին տրամադրվել է դրամական աջակցություն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ՝ համապատասխանաբար՝ 200 000 և 500 000 դրամ։

«Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» կորպորատիվ փառատոնի նախապատրաստական միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի են ունեցել հավակնորդների ելույթների նախնական լսումները։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրում Ամանորը դիմավորեցին ուրախ և զվարթ տոնական միջոցառումներով։