Արարատի մարզում գազաֆիկացվեց 78-րդ համայնքը՝ Բարձրաշենը

15 մարտի 2007, 16:00

7 տարվա ընդմիջումից հետո Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում նորից վառվեց բնական գազը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջոցներով համայնքում կառուցվել է 8.5 կմ երկարությամբ գազատար, որի արդյունքում 150 տնտեսությունների բնական գազից օգտվելու հնարավորություն է տրվել: Գյուղն ունի 400 տնտեսություն, 1641 բնակիչ:

Բնական գազը վառվեց Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում

Բնական գազը վառվեց Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում

Ներկայացնելով Արարատի մարզում գազաֆիկացման ընթացքը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Խաչատուր Բաղդասարյանը նշեց, որ նախկինում Արարատի մարզում բնական գազից օգտվել են 54 համայնքներ, այսօր արդեն մարզում գազաֆիկացվեց 78-րդ համայնքը՝ Բարձրաշենը: Նախկինում այս տարածաշրջանում բնական գազ է սպառել շուրջ 34 500 բաժանորդ, այսօր այդ թիվն ավելացել է շուրջ 1000 բաժանորդով: Գազաբաշխման համակարգում կատարված աշխատանքների արդյունքում ևս 14500 ընտանիքի գազից օգտվելու հնարավորություն է ընձեռվել: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի խոսքերով, մարզը գազաֆիկացման ծավալներով հանրապետությունում լավագույն ցուցանիշներից մեկն ունի:

Անցյալ դարասկզբին հիմնված Բարձրաշենի բնակիչները, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, համոզված են, որ բնական գազի մուտքը էապես կփոխի իրենց կենցաղը:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am