2017 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ
26 հոկտեմբերի 2017, 17:202017 թվականի հունվար—սեպտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումների վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի համարով՝ 29-49-04, երկուշաբթի—ուրբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:
Օգտվելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» հարկավոր է տրամադրել տեղեկություն. անուն, ազգանուն, կոնտակտային հեռախոսահամարը, հասցեն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.
+374 10 29-47-60
+374 10 29-49-36