Երեք ամիսների ընթացքում «թեժ գծով» ստացվել է 242 զանգ

1 հոկտեմբերի 2014, 11:16

2014 թվականի հուլիսսեպտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 242 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները՝ գազանջատումների, վճարումերի, հաշվառման սարքերի, անվտանգության ազդանշանային սարքավորումների շահագործման հետ կապված: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:

«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից բարձրացված խնդիրները փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին և ներկայացվել ընկերության ղեկավարությանը: Հարցերի գերակշիռ մասը սահմանված կարգով ստացել են համապատասխան լուծումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am