«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այսօր
«Գազպրոմ» ՀԲԸ Ընկերության միակ բաժնետերն է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Այսօրվա դրությամբ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկը և արձանագրում է լավագույն ցուցանիշներ` զբաղեցնելով առաջատար և կայուն դիրք Հայաստանի տնտեսության հանգուցային ճյուղերից մեկը հանդիսացող գազաէներգետիկ ոլորտում` զուգահեռաբար ապահովելով նաև մի շարք կապակցված ոլորտների դինամիկ զարգացումը:
Ընկերությունը հանրապետությունում արդեն իսկ իրականացրել է շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ներդրումներ, և ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակներում մինչև 2030թ. նախատեսում է իրականացրել ևս շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարով ներդրումներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ առաքելությունը նպատակաուղղված է առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարում ապահովել հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ Ընկերության երկարատև ու համաչափ զարգացում ապահովել՝ գործունեության հետագա զանազանեցման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ձգտում է զբաղեցնել իր տեղը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ նախագծերում` ակտիվ մասնակցություն ապահովելով ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են.
- բնական գազի փոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում,
- էլեկտրաէներգիայի արտադրություն և իրացում,
- գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում և ընդլայնում,
- գազային ոլորտում օբյեկտների շահագործման հուսալիության և անվտանգության ապահովում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է հանրապետության խոշոր գործատուներից մեկը:
Գազափոխադրման և գազաբաշխման համակարգեր
Գափոխադրման համակարգում սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատարեր-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1668,5 կմ: Գազի փոխադրումը իրականացվում է 1580,94 կմ գազատարի միջոցով: Մնացած մասը գտնվում է օպերատիվ պահուստի ռեժիմում:
Գազափոխադրման համակարգը ընդգրկում է.
- 122 գազաբաշխիչ կայաններ
- 20 չափիչ հանգույցներ, այդ թվում Հայաստան-Վրաստան սահմանի վրա գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանը
- 231 գծային փականային հանգույցներ մայրուղային գազատարի գծային հատվածում, որից 28՝ Իրան-Հայաստան գազատարի վրա
- 199 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ, այդ թվում 183 կատոդային և 16 դրենաժային
- Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ-կայանը՝ 21 ստորգետնյա հորերով և ճնշակայանով:
Գազաբաշխման ցանցը ներառում է 19 617,2 կմ բարձր, միջին և ցածր ճնշման գազատարեր, ինչպես նաև նրանց վրա տեղակայված ինժեներական կառույցներ: Գազաբաշխման ցանցում գործում են 2669 միավոր գազակարգավորիչ կետեր, 9194 միավոր անհատական ճնշման կարգավորիչներ, 1433 գլխամասային չափիչ հանգույցներ, ինչպես նաև 316 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ:
Գազաֆիկացիան՝ ազգային մակարդակի սոցիալական ծրագիր
Լայնածավալ գազաֆիկացման արդյունքում այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում է 650 բնակավայր: Գազաֆիկացման 96 տոկոս ցուցանիշով մեր երկիրն առաջատարներից է աշխարհում:
Գազը որպես շարժիչային վառելիք
Տարբեր գնահատականներով Հայաստանն այսօր առաջատար դիրք է գրավում նաև աշխարհի այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք: Այն ոչ միայն շահավետ է բենզինի օգտագործման համեմատ, այլ նաև բնապահպանական խնդիր է լուծում՝ էականորեն կրճատելով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ:
Այսօր հանրապետության տարածքում գործում են 346 ԱԳԼՃԿ-ներ:
Գազատրանսպորտային համակարգի ընդլայնում
Իրան-Հայաստան գազատար
Ինժեներական ժամանակակից լուծումներով կառուցված Իրան-Հայաստան գազատարը հնարավորություն է ընձեռում ընդլայնել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան՝ ապահովելով երկրորդ մուտքային գիծ Հայաստանի Հանրապետության համար: Շուրջ 190 կմ ընդհանուր երկարությամբ նոր գազատարի կառուցման աշխատանքներն իրականացվել են բնակլիմայական բարդ պայմաններում, առանձին հատվածներ՝ ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա:
Գազաէներգետիկ ծրագրեր
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում
«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները:
Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:
Էներգետիկ անվտանգություն
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայան
Էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում «Գազպրոմ Արմենիա»-ն այսօր լուծում է մեկ այլ կարևոր խնդիր՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի շահագործման նախագծային ցուցանիշների վերականգնումը: Այս ռազմավարական նշանակության օբյեկտն ապահովում է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը: Վերակառուցման և արդիականացման ծրագրի փուլային իրականացման արդյունքում նախատեսում է տարեց տարի բարձրացնել պահեստարան-կայանի տարողունակությունը:
Ժամանակակից տեխնոլոգիաներ
«Գազպրոմ Արմենիա»-ն իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն՝ շարժվելով ժամանակին համընթաց, գազի փոխադրման և բաշխման համակարգերում ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, ինչը նպաստում է գազի հաշվառման համարկարգի կատարելագործմանը և համակարգի ընդհանուր հուսալիության բարձրացմանը: Հանրապետության գազափոխադրման համակարգում փուլային կարգով գործարկվում է SCADA համակարգը, որը թույլ է տալիս կենտրոնացված կարգով վերահսկել և կառավարել մայրուղային գազատարներով բնական գազի փոխադրման հոսքերը:
Անվտանգության համակարգեր
Գազամատակարարման անվտանգության ապահովման և սպասարկման որակի բարձրացման առումով կարևորագույն ծրագիր է գազասպառողների բնակարաններում ու տներում անվտանգության համակարգերի տեղադրումը: Հայաստանը դարձել է առաջին երկիրը ԱՊՀ-ում, որտեղ իրականացվում է անվտանգության սարքերի համատարած տեղադրում` գազի սարքերի օգտագործման ժամանակ մարդկային գործոնը բացառելու և տեխնածին աղետներից խուսափելու նպատակով:
Ֆինանսատնտեսական գործունեություն
«Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստանի խոշորագույն ընկերությունների է և տարիներ շարունակ առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում: Յուրաքանչյուր օր ՀՀ պետբյուջե է վճարվում ավելի քան 130 մլն դրամ:Ընկերությունը մշտապես մեծ պատասխանատվությամբ է մոտենում ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկության ապահովման պահանջներին: Ընկերությանը աուդիտորական ծառայություններն են մատուցում միջազգային հեղինակավոր ընկերություններ, միջազգային ֆինանսական ինստիտուտների և խոշորագույն բանկերի հետ երկարաժամկետ ու գործընկերային հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի և հաստատում են վստահությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նկատմամբ:
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր
Ոչ պրոֆիլային գործունեությունՄիջազգային բարձրակարգ հյուրանոցային չափանիշներին համապատասխան վերակառուցվել և «Մարիոթ» ընկերության կառավարմանն է հանձնվել Ծաղկաձորում գտնվող նախկին «Ադիգազ» հանգստյան տունը: «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում ներկայացված են հանգստի կազմակերպման բարձրակարգ պայմաններ և ծառայությունների լայն փաթեթ: Որպես լեռնադահուկային հանգստավայր, այն առանձնահատուկ է «Մարիոթ» հյուրանոցային ցանցի ձմեռային զբոսաշրջության առաջարկներում: Դեռևս կարճատև գործունեության ընթացքում «Ծաղկաձոր Մարիոթ»-ն արդեն հասցրել է բարձր վարկանիշ ապահովել «Մարիոթ» համակարգի սպասարկման ոլորտում:
Ուսումնա-սպորտային Համալիր
Ուսումնա-սպորտային Համալիր հիմնարկն իր գործունեությունը ծավալում է երկու հիմնական ուղղություններով՝ կրթություն և սպորտ:
2019 թվականի մարտին արդեն շահագործման հանձնվեց Ուսումնասպորտային համալիրը, որն իր մեջ ներառում է ՝
դպրոց՝ փակ լողավազանով, մանկապարտեզ, մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ, փակ սահադաշտ, մարզաառողջարանական կենտրոն՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված 2 ունիվերսալ մարզադահլիճներ, մարզասարքերի ընդհանուր մարզասրահ:
700 աշակերտի համար նախատեսված դպրոցում կրթությունն իրականացվում է տարրական, հիմնական ու միջնակարգ դպրոցի հանրակրթական ծրագրերով (1–12 դասարաններ)՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ։
Կրթահամալիրում գործում է մինչև 180 սանի համար նախատեսված մանկապարտեզ:
Մեծացված լուսանկար (JPG, 479 ԿԲ)