Ընկերության մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:
Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 6 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է հանրապետության խոշոր գործատուներից մեկը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկը և արձանագրում է լավագույն ցուցանիշներ` զբաղեցնելով առաջատար և կայուն դիրք հանրապետության տնտեսության հանգուցային ճյուղերից մեկը հանդիսացող գազաէներգետիկ ոլորտում` զուգահեռաբար ապահովելով նաև մի շարք կապակցված ոլորտների դինամիկ զարգացումը:
Ընկերության առաքելությունը նպատակաուղղված է առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարում ապահովել հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ գործունեության արդյունավետության բարձրացման և զանազանեցման ճանապարհով երկարատև ու համաչափ զարգացում ապահովել համակարգում: