Վախթանգ Մայիսի Միրումյան
Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով
Ծնվել է 1975 թ. մայիսի 15-ին:
1982–1992
Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոց:
1992–1997
Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Շուկայագիտություն» ֆակուլտետ, որակավորումը՝ ինժեներ-ապրանքագետ:
2003–2004
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ:
1997–1998
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության 1-ին կարգի մասնագետ:
1998–1999
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ:
1999–2000
ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
2000–2006
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ:
2006–2011
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ:
2011–2012
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ:
2012–2014
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
2014–2016
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
2016–2018
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
2018 թվականի հոկտեմբերից
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2020 թվականի հուլիսից
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2011
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
2013
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
2016
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով:
Տնտեսագիտության թեկնածու, գիտական հոդվածների հեղինակ: