Արտաշես Վարդանի Գաբրիելյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ

Ծնվել է 1982թ. հունվարի 19-ին:

1988–1998 

Երևանի թիվ 130 միջնակարգ դպրոց, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի հենակետային վարժարան:

1998–2002

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ «Ստանդարտացում և սերտիֆիկացում», ճարտարագիտության բակալավրի աստիճան:

2008–2010

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հիդրոտեխնիկայի, էկոլոգիայի և քաղաքային տնտեսության Դեպարտամենտ, մասնագիտությունը՝ «Քաղաքային տնտեսություն եւ ջերմագազամատակարարում», ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:

2017

Հայ-Ռուսական համալսարանի Բիզնես-դպրոցի «Բիզնես պլանավորում և SWOT վերլուծություն» որակավորման բարձրացման ծրագիր:

2022

Լրացուցիչ մասնագիտական կրթության մասնավոր ուսումնական հաստատության «Գազպրոմ կորպորատիվ ինստիտուտ»-ի «Ներդրումային նախագծերի տնտեսական արդյունավետության մոնիտորինգ» որակավորման բարձրացման ծրագիր:

2003 թվականի մայիսից

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տեխնիկական վարչության արդյունաբերության և էներգատնտեսության բաժնի ճարտարագետ:

2003 թվականի դեկտեմբերից

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տեխնիկական վարչության տեխնիկական բաժնի ճարտարագետ:

2005 թվականի սեպտեմբերից

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տեխնիկական վարչության տեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ:

2006 թվականի հուլիսից

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (2014 թվականից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Տեխնիկական վարչության տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ:

2014 թվականի սեպտեմբերից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ:

2015 թվականի նոյեբերից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ:

2016 թվականի դեկտեմբերից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ:

2023 թվականի ապրիլից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի պաշտոնակատար:

2023 թվականի հունիսից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ:

2019

Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։