Մեր մասին

Կոտայքի մարզ, գ.Վ.Պտղնի, 6-րդ փողոց, թիվ1 

Պատմություն


Գազի բնագավառի ձեռնարկությունների վերակազմավորման, բաժնետիրացման և սեփականաշնորհման գործընթացի, ոլորտի ֆինանսական վերականգնման ծրագրի ապահովման, բնապահպանության, անվտանգության, կառավարելիության աստիճանի բարձրացման, հիմնական ֆոնդերի պահպանման և զարգացման նպատակով ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով 1997թ. օգոստոսի 1-ին «Հայգազարդ» ՊԿ-ն վերակազմավորվել է, ինչի արդյունքում նրա կազմում գործող պետական ու դուստր ձեռնարկությունների միաձուլմամբ ստեղծվել են «Հայտրանսգազ» և «Հայգազ» պետական ձեռնարկությունները:ՀՀ Էներգետիկայի նախարարի 1998թ. մայիսի 11-ի հրամանով հաստատվել է «Հայտրանսգազ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ՊՓԲԸ) կանոնադրությունը: «Հայտրանսգազ» ՊՓԲԸ հիմնադիրն է հանդիսացել ՀՀ Էներգետիկայի նախարարությունը:

1999թ. հունիսի 1-ին «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի որոշմամբ ստեղծվել են ընկերության դուստր ձեռնարկություններ, որոնց թվում նաև «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Հաշվի առնելով, որ 2014թ. փետրվարի 11-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, 2014թ. մարտի 5-ին որոշվեց նաև Ընկերությունը վերանվանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

1998–2018թթ. Ընկերության տնօրենն է հանդիսացել Նիկոլայ Գաբրիելյանը:

2018թ. հուլիսի 12-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրենն է Գարեգին Առաքելյանը:

Գործունեություն

«Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1682 կմ:

«Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազափոխադրման համակարգի միջոցով բնական գազը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներ՝ ապահովելով բաժանորդների անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարումը:

Այդ կարևոր աշխատանքն իրականացնելու համար «Տրանսգազ» ՍՊԸ-ի համակարգում ընդգրկված են 75 գազաբաշխիչ կայաններ, 21 չափիչ հանգույցներ, այդ թվում ՀայաստանՎրաստան սահմանի վրա գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանը, 229 գծային փականային հանգույցներ մայրուղային գազատարի գծային հատվածում, որից 28՝ ԻրանՀայաստան գազատարի վրա, 181 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ, այդ թվում 165 կատոդային և 16 դրենաժային, Աբովյանի ստորգետնյա գազի պահեստկայանը՝ 21 ստորգետնյա հորերով և մեկ ճնշակայանով:

«Տրանսգազ» ՍՊԸ-ն կողմից շահագործվող գազատարեր են.

«ՂազախԵրևան» (I գիծ և II գիծ), «Կարմիր ԿամուրջՍևքարԲերդ»,«ԴիլիջանՎանաձոր», «ՂազախԵրևանԳՍՊԿ», Երևանի շուրջը օղակաձև գազատար, «ՍևանՋրաբեր», «ՋրաբերԳԲԿ—2», «ԻլիչևսկԵրևան», «ԵրևանԱրարատ», «ԵրևանԱրմավիր», «ՋերմուկԱրարատ», «Կարմիր ԿամուրջԱլավերդի», «ՎանաձորԱլավերդի», «ՎանաձորԳյումրի», «ԳյումրիՄարալիկ», «Գյումրի Արմավիր», «ԱրմավիրԿարմրաշեն», «ՄարալիկԿարմրաշեն», «ՍևանԳավառ», «ԳավառՄարտունի», «ՄարտունիՎարդենիս», «ՎարդենիսՋերմուկ», «ՋերմուկՎայք», «ՎայքԵղեգնաձոր», «ԱնգեղակոթՋերմուկ», «ՋերմուկԱրարատ», «ՍտեփանակերտԳորիս», «ԳորիսՆախիջևան», «ԳորիսԿապանՔաջարան», «ԱնգեղակոթՋերմուկ», «ՄեղրիՔաջարան», «ՔաջարանՍիսիան», «ԱնգեղակոթՋերմուկ»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն տարին երկու անգամ ուսումնական վարժանքներ է անցկացնում Հայաստանի տարբեր մարզերում գործող Գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ), ինչպես նաև Աբովյանի ստորգետնյա պահեստարան կայան մասնաճյուղում:

Ուսումնական վարժանքների անցկացման նպատակը՝ անձնակազմի մասնագիտական, գործնական հմտությունների, փոխհամագործակցված աշխատանքի կատարելագործումն է, արտակարգ իրավիճակների պայմաններում պատրաստվածության աստիճանի ստուգումը, համապատասխան մարմինների արագ արձագանքման խմբերի և վթարային ծառայությունների հետ «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետների համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացումը: