Որակի քաղաքականություն
Մեր գործունեության մեջ առաջնային ենք համարում մատուցվող ծառայությունների որակի ապահովումը, որը կբավարարի պատվիրատուների պահանջները:
Մեր աշխատանքում մենք պարտավորվում ենք հետևել հետևյալ սկզբունքներին.Ղեկավարությունը պարտավորվում է հետևել նշված սկզբունքներին և անձնակազմի համար ստեղծել պայմաններ դրանց իրագործման համար:
Մեր աշխատանքում մենք պարտավորվում ենք հետևել հետևյալ սկզբունքներին.
- մեր այսօրվա և վաղվա խնդիրն է բավարարել և գերազանցել պատվիրատուների պահանջները` բարձր որակի ծառայությունների մատուցման միջոցով,
- ապահովել կայուն որակ անհամապատասխանությունների կանխման և բացահայտման միջոցով և վերացնել դրանց առաջացման պատճառները,
- ընկերության գործունեության յուրաքանչյուր տեսակ համարելով մատուցվող ծառայությունների գործընթացի մի մաս, յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի իր ազդեցությունը վերջնական արդյունքի որակի և պատվիրատուների բավարարվածության վրա,
- մեր մասնագետները հանդիսանում են որակի կատարելագործմանն ուղղված գործողությունների շարժիչ ուժը, ուստի մենք մեր խնդիրն ենք համարում մշտապես բարձրացնել անձնակազմի որակավորումը և ստեղծագործական ներուժը: