Մեր մասին
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականի մայիսի 3-ին:
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն ՀՀ ողջ տարածքում իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի և ծխաօդատար ուղիների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնք պարտադիր կատարման նորմեր են, սահմանված` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով:
Ընկերությունը գործունեությունն իրականացնում է համաձայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) հետ 02.07.2007 թ-ին կնքած «Հանձնարարության պայմանագրի»:
Ընկերության հիմնական գործունեության ուղղություններից է նաև իրավաբանական անձանց գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը, որն իրականացվում է կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
ՀՀ տարածքում գործում են «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ ԳՀՏՍ թվով 15 ծառայություններ և իրենց կազմում թվով 38 տեղամասեր:
Ընկերությունն իրականացնում է մոտ 762 հազար բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում գործող մոտ 2500 կենցաղային գազասպառում ունեցող բաժանորդ-կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ փականագործները տարվա մեջ առնվազն մեկ անգամ՝ հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ այցեր են կատարում բաժանորդների հասցեներ և իրականացնում են գազասպառման համակարգերի ստուգում:
Կարևորվում է գազասպառող բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրումը: Այդ գործընթացը սկսվել է 2008 թ. դեկտեմբերին: Այսօր արդեն գազասպառող բոլոր բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրված են ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության համակարգ):
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ում ստեղծվել և 2010 թ. մարտից գործում է Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը: Մշտապես համալրվում և արդիականացվում է ընկերության տեխնիկական բազան:
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ում պատշաճ ուշադրություն է դարձվում աշխատակիցների, մասնավորապես` սպասարկող անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը: