Սերվիս կենտրոն
2010 թվականի մարտ ամսին սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը:
Սերվիս կենտրոնը հավատարմագրվել է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով դեռևս 2007 թվականի սկզբին ՀՀ կառավարության 22.02.2007 թ. N 314-Ն և 31.01.2008 թ. N 330-Ն որոշումներով սահմանվել է գազասպառողների բնակարանների ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:
ՀՀ ողջ տարածքում 2008 թվականի դեկտեմբերի 1-ից սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են ավելի քան 740000 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության համակարգ): Գործընթացն արագացնելու և ընկերության առջև ծառացած լայնամասշտաբ ու պատասխանատու խնդիրը պատշաճ որակով լուծելու նպատակով «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ում ստեղծվել է Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը գազասպառող բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված կարևոր օղակ պետք է հանդիսանա: ՀՀ-ում սույնով իրականացվում են անվտանգության համակարգերի տեղադրման, դրանց սպասարկման ու երաշխիքային վերանորոգման` նախադեպը չունեցող աշխատանքներ: Ընդ որում, Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: Նշենք նաև, որ ՀՀ-ն ԱՊՀ երկրների թվում առաջինն է, որտեղ ներդրվել է անվտանգության համակարգերի ստուգման, թեստավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
Միայն 2023 թվականի ընթացքում անվտանգության համակարգերի առկայությամբ, կանխվել է գազի արտահոսքի մոտ 2900 դեպք: Սա նշանակում է, որ նույնքան ընտանիք, ինչու ոչ, նաև նրանց հարևանները, խուսափել են դժբախտ պատահարներից (թունավորում, պայթյուն), ինչն ենթադրում է նաև մահացության դեպքերի հավանականություն:
Ձայնաազդանշային սարքը տեղադրվում է պատին և միացվում էլեկտրասնուցման վարդակին: Անվտանգության համակարգն ունի 2 հիմնական հանգույց՝ ձայնաազդանշանային սարք և անջատիչ կափույր: Բնական և շմոլ գազերի, ինչպես նաև օդի բարձր ջերմաստիճանի (70oC և ավել) առկայության դեպքում ձայնաազդանշանային սարքն արձագանքում և անջատիչ կափույրի միջոցով դադարեցնում է տվյալ տարածքի գազամատակարարումը: Անջատիչ կափույրը տեղադրվում է հաշվիչից հետո բնակարան մտնող գազի խողովակի վրա: Կափույրն աշխատում է, երբ ահազանգում է ազդանշանային սարքը (նրանք էլեկտրականությամբ փոխկապակցված են) և գազի մուտքը բնակարան մի քանի վայրկյանից ավտոմատ արգելափակվում է: Անվտանգության համակարգի աշխատունակությունը նույնպես ստուգվում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ փականագործների կողմից:
Ընկերությունում արձանագրվող կանչերի վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ դեպքեր կանխվել են հենց ձայնազդանշանային սարքերի օգնությամբ: Ցավոք, թունավորումների կամ պայթյունների դեպքերը հաճախ տեղի են ունենում բնակիչների կողմից անվտանգության սարքերի ինքնակամ անջատումների հետևանքով:
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊ Ընկերության Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը համալրված է բոլոր այն ժամանակակից սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են անվտանգության համակարգերի սպասարկումն իրականացնելու համար: Սարքերի վերանորոգումը բացառապես կատարվում է Ընկերության լաբորատորիայում, որը միակն է ՀՀ-ում: Անվտանգության սարքերը վերանորոգելուց և միայն լիարժեք ստուգում անցկացնելուց հետո են հանձնվում շահագործման: Ընկերության մասնագետներն ունեն մասնագիտական բարձր որակավորում:
Սերվիս կենտրոնում ձեռք են բերվել նաև շարժական սարքեր, որոնց միջոցով պրոֆիլակտիկ ստուգումներ հնարավոր է իրականացնել նաև տեղում, առանց համակարգը կենտրոն տեղափոխելու: Երբ բնակարանում ազդանշանային սարքը գործում է և բնակիչն ահազանգում է, մասնագետներն այդ սարքի միջոցով հենց բնակարանում կարող են որոշել ազդանշանային սարքի անսարքության պատճառը: Անսարքության բացահայտման դեպքում անվտանգության համակարգը փոխարինվում է նորով, իսկ վնասված սարքը բերվում է սերվիս կենտրոն ատուգման և անհրաժեշտության դեպքում` վերանորոգման: Ի դեպ, ազդանշանային սարքի կառուցվածքը ներառում է հիշողության համակարգ (սև արկղ), որտեղ տվյալները պահպանվում են 25 ժամվա ընթացքում: Այսինքն, սերվիս կենտրոնի մասնագետները կարող են համապատասխան ծրագրի միջոցով ազդանշանային սարքից տեղեկատվություն ստանալ, թե ինչ է տեղի ունեցել բնակարանում` շմոլ գազի առկայությու՞ն, մեթանի արտահո՞սք, թե՞ սարքի խափանում: