Գազամատակարարման վթարային ընդհատումներ

25.03.2025
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 25-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Նար-Դոսի, Ավետիսյան, Շահումյան փողոցների և Երևանյան խճուղու գազասպառողների գազամատակարարումը։


Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09։10-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Մայակ և Բանավան թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

24.03.2025
Պատի փլուզման հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 24-ին ժամը 12։00-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1, 3, 5, 5/1, 5/2, Ուսանողական փողոցի թիվ 4, 6, 8, 10, Աղայան փողոցի թիվ 82, 84, 84/1, 88, 90, Իսահակյան փողոցի թիվ, 3, 5, Իսահակյան 1-ին նրբանցքի թիվ 1, 3, 5, 7, 9, 11, 13, Իսահակյան 2-րդ նրբանցքի թիվ 1, 3, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17։00։