Առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակները

Համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 14—ի № 536-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 98 կետի պահանջի, ներկայացվում է շահագործվող առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակները.

Բաժանորդի գազասպառման համակարգում տեղակայված հաշվառքի սարքի նոմինալ ծախսը

Համալրման ենթակա

Հաշվիչի տեսակը

Էլ․ ճշտիչի տեսակը

1

G-4

BK G-4

Elcor-MU

Elcor-GSM

2

G-6

BK G-6

Elcor-MU

Elcor-GSM

3

G-10 և ավելի

G-10 և ավելի

Elcor-MU

Ստորև ներկայացվում են էլեկտրոնային ճշտիչները արտադրող և տեղադրող կազմակերպությունների տվյալները.

1. Էլեկտրոնային ճշտիչ Elcor-MU

«Զեգա» ՍՊԸ ք. Երևան Մամիկոնյանց փ․ 58շ․

հեռ․ +37494595965, +37496595965 e-mail: info@zega.am

2. Էլեկտրոնային ճշտիչ Elcor-GSM

«ՍՄԱՐԹԹՐԱՆՍ» ՍՊԸ ք. Երևան Ռուբինյան 27/72 

հեռ +37493960600 e-mail: vahan203@inbox.ru

Վերոհիշյալ գործընթացը սկսելու համար Բաժանորդը դիմում է ներկայացնում Մատակարարին և վերոհիշյալ կազմակերպություններից որևէ մեկին:

Դիմողի հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո տվյալ կազմակերպությունը դիմում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին (կցելով պայմանագրի կրկնօրինակը) համապատասխան գազահաշվիչ ստանալու և այն էլեկտրոնային ճշտիչով համալրելու համար:

Էլեկտրոնային ճշտիչով համալրված գազահաշվիչը տվյալ կազմակերպությունը վերադարձնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որից հետո կազմակերպվում է Բաժանորդի գազասպառման համակարգում տեղակայված հաշվառքի սարքի փոխարինման գործընթացը՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Փոխարինված գազահաշվիչի և էլեկտրոնային ճշտիչի տվյալները համաձայն գործող կարգի ամրագրվում են Պայմանագրում: