Ռուսական Գազպրոմում կենսունակ են համարում Հայաստանում նավթավերամշակման գործարանի շինարարության նախագիծը
«Հայաստանում՝ Իրանի հետ սահմանի վրա, նավթավերամշակման գործարանի կառուցումը „լիովին կենսունակ նախագիծ է“: Այդպիսի կարծիք է հայտնել „Գազպրոմ“ ԲԲԸ վարչության նախագահի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը Մոսկվայում Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում: Գործարանի կառուցման հնարավորությունները մշակվում են՝ նպատակ ունենալով Հայաստանի ներքին շուկայի ապահովումը, այնպես էլ նավթամթերքների մատակարարումը՝ նույն Իրան արտահանման հնարավորությունները», — հայտարարել է Կուպրիյանովը՝ ընդգծելով, որ «այժմ այդ ամենը նախագծման փուլում է, եւ պետք է ամեն ինչ ուշադիր հաշվարկել եւ գնահատել»:
Հիշեցնենք, որ վերջերս Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծի մասին հայտարարել է նաեւ Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նա մասնավորապես նշել է, որ շինարարության նախագծի վրա դեռ պետք է աշխատել: Նրա խոսքերով՝ բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան շինարարության նախագծի վերջնական տարբերակում, ինչի մասին սպասվում են լուրջ բանակցություններ հայկական, ռուսական եւ իրանական կողմերի միջեւ, որոնք էլ կպայմանավորվեն ՝ ինչպես օգտագործել ստացված նավթը:
Հիշեցնենք, որ ռուսական աղբյուրների տվյալներով՝ «Գազպրոմ» ընկերությունը նպատակ ունի Հայաստանում կառուցելու տարեկան 7 միլիոն տոննա նավթի վերամշակման հզորություն ունեցող գործարան եւ Իրան-Հայաստան գազամուղը: Նախագծի ընդհանուր արժեքը 1.7 միլիարդ ԱՄՆ դոլար է ՝ առանց ենթակառուցվածքի հաշվառման, ինչին կնպատակաուղղվի եւս 1 միլիարդ ԱՄՆ դոլար :
Աղբյուր: «Արմինֆո» լրատվական գործակալություն