«ՀայՌուսգազարդ»-ի 10 տարին հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդյունավետ օրինակ է

Ընկերությունը, որը բնական գազի բացառիկ ներկրողն ու բաշխողն է Հայաստանում, դառնում է 10-ը տարեկան: Ինչպես նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը «Ռեգնում» գործակալության թղթակցի հետ զրույցում, ընկերությունը հիշարժան տարեդարձը նշանավորում է լավ արդյունքներով և ապագայի նկատմամբ հավակնոտ ծրագրերով: «Մեր 10-ամյա աշխատանքը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդյունավետության առավել վառ օրինակ է», — ընդգծել է Կարապետյանը:


Նրա խոսքերով, 2006թ. Ընկերության գործունեության նշանակալից արդյունքը Հայաստանում գազիֆիկացման ավարտն է: Տվյալ ծրագիրը, Կարեն Կարապետյանի խոսքերով, «ՀայՌուսգազարդ»-ը նախատեսել էր ավարտել 2008թ.-ին: «Դա նշանակում է, որ այսօր մեր հնարավոր բաժանորդների 84 տոկոսին գազամատակարարման ցանցին միանալու հնարավորություն է տրվել: Իրականում 2006թ.„ՀայՌուսգազարդ“-ը մոտավորապես 440 հազար բաժանորդի է սպասարկել, 2007թ. տարեվերջին նրանց կարող են միանալ ևս 180 հազարը», — տեղեկացրեց ընկերության ղեկավարը` ավելացնելով, որ դա աննախադեպ ցուցանիշ է: «Վեջին 4 տարիների ընթացքում Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 22 տոկոսից աճել է 84-ի: Հայաստանը համարվում է առաջատար այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք, իսկ գազիֆիկացման մակարդակով, ինչպես նաև այս ոլորտում ներդրված նորարարություններով առաջատար է ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլև աշխարհում, — նշել է „ՀայՌուսգազարդ“-ի ղեկավարը:


Справка

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 4 տարվա ընթացքում (2001–2006թթ.) ավելացրել է բնական գազի ներկրումը Հայաստան 161 տոկոսով, ընդ որում իրացման ծավալները մեծացել են 165 տոկոսով, այդ թվում `բնակչությանը 449 տոկոսով, արդյունաբերությանը` 196 տոկոսով, ավտոգազալցման ճնշակայաններինը` 736 տոկոսով:

Ընկերության ղեկավարը նման բարձր ցուցանիշները բացատրում է ընդհանուր կորուստների իջեցմամբ, ինչպես նաև էներգետիկական համալիրում հաշվեկշռված և պատասխանատու քաղաքականության ներդրմամբ: Նրա խոսքերով` Հայաստանում գազօգտագործողների թվաքանակի աճը, որը հանգեցրել է էներգակիրների այլ տեսակներից` էլեկտրաէներգիա, փայտ, սոլյարայուղ և այլն, հրաժարվելուն, նաև գործնականում ամենուր տրանսպորտային հատվածի անցումը բենզինից գազին, թույլ են տվել 2006թ. խնայել ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլար: «Եթե հաշվի առնենք և բազմապատիկության արդյունքը, ապա այդ գումարը անհամեմատ մեծ կլինի», —նշում է Կարեն կարապետյանը:

Այլ խնդիրների շարքում, որոնց իրականացումը սկսվել է 2006թ., իսկ ավարտը ծրագրված է ընթացիկ 2007թ.-ին, «ՀայՌուսգազարդ»-ի Գլխավոր տնօրենը մատնանշեց աղաջրապահեստարանի շինարարությունը և Աբովյանի ՍԳՊԿ ծավալների մեծացումը, ինչը նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Справка

Հաշվետու ժամանակաշրջանում Աբովյանի ՍԳՊԿ ծավալը մեծացել է մինչև 110 մլն խորանարդ մետրի, իսկ 2009թ. այն կհասցվի մինչև 150մլն խմ: Առաջիկա 3 տարիներին, ըստ Հայաստանի հանրային ծառառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, ընկերությունը նախատեսում է Աբովյանի ՍԳՊԿ ներդնել 5 մլրդ ավելի դրամ /13.5մլն դոլարից ավելի/:

Կարեն Կարապետյանի խոսքերով` 2001–2006թթ. «ՀայՌուսգազարդ» —ը Հայաստանի գազիֆիկացման համար ներդրել է 83 միլիոն դոլար: 2007թ. Ընկերությունը շարունակում է իր ծրագրերի իրագործումը, այդ թվում նաեւ հանրապետության գազափոխադրող համակարգի թողունակության ընդլայնման, ինչը կապված է Իրան-Հայաստան գազամուղի նախապատրաստվող գործարկման և դրան հաջորդող Իրանից ներկրվելիք գազի ծավալների մեծացման հետ: Դրա հետ մեկտեղ ընկերությունը մտադիր է շարունակել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցման ծրագիրը: «Մենք պարբերաբար մրցույթներ ենք անցկացնում, բանակցություններ ենք վարում և կառուցում ենք տրանսպորտային նոր սխեմաներ», —նշում է զրուցակիցը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարեց Կարեն Կարապետյանը, 2007թ. նախատեսված է իրականացնել տարածաշրջանային մի շարք ծրագրեր, այդ թվում և մի քանիսը ոչ պրոֆիլային բնույթի: Մեկնաբանելով Իրան- Հայաստան գազամուղի գործարկման պաշտոնական բացման ժամկետի փոփոխության պատճառը` «ՀայՌուսգազարդ» —ի ղեկավարը հայտարարեց, որ ընկերությունը, լինելով ծրագրի ենթակապալառուն / կապալառուն իրանական կողմն է/, կատարել է աշխատանքի իր մասը: «Մեր տեղեկությունների համաձայն` գազամուղի հիմքը կառուցված է: Գոյություն ունեն տեխնիկական բնույթի որոշակի խնդիրներ», — ավելացրել է նա:


Справка

Իրան-Հայաստան գազամուղը շահագործման հանձնելու պաշտոնական ժամկետը 2007թ. սկիզբն է: Ավելի ուշ կողմերն այդ ժամկետը տեղափոխեցին 2007թ. գարուն: 141 կիլոմետր երկարությամբ և 700մմ տրամագծով մայրուղային գազատարի ընդհանուր արժեքը գնահատվել է 120 միլիոն դոլար: Սկզբնական էտապում, գազամուղի շնորհիվ, Հայաստանը Իրանից կստանա շուրջ 300–400 մլն խ/մ ` այդ ցուցանիշը մինչև 2.3մլրդ խ/մ մեծացնելու հեռանկարով:

2007–2009թթ. «ՀայՌուսգազարդ» —ը նախատեսում է վերակառուցել Հայաստանի գազափոխադրող համակարգը: Ընկերությունը ծրագրում է Քաջարան- Արարատ նոր գազամուղի շինարարություն` տրամագիծը 720մմ, երկարությունը 197.4կմ: Ընդհանուր առմամբ` ծրագրում կներդրվի 52 մլրդ դրամ / մոտավորապես 145 մլն դոլար/:
Հրազդանի ՋԷԿ-ի տնտեսական համալիրը, բացառությամբ կայանի 5-րդ բլոկի, փոխանցված է Ռուսաստանին մի քանի տարի առաջ` «ՙԳույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում, ըստ այդմ նախատեսված էր Հայաստանի ունեցած 100մլն դոլար պարտքի մարումը 5 ձեռնարկությունների բաժնետոմսերը ռուսական կողմին փոխանցելու միջոցով: 2006թ. ապրիլին «Գազպրոմ» հոլդինգը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվածություն ձեռք բերեցին Հրազդանի ՋԷԿ համալիրից իրավաբանորեն անջատված 5-րդ բլոկի վաճառքի վերաբերյալ: Համաձայն այդ պայմանավորվածության` բլոկը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին վաճառվեց 248.8 մլն դոլարով: Այդ միջոցների մի մասը` 188.8 մլն դոլարը, ուղղվել է գազի սակագների տարբերության փոխհատուցմանը, ինչը առաջացել էր ռուսական կողմից վառելիքի այս տեսակի գինը 1000խմ-համար 56 դոլարից 110 դոլարի բարձրացնելու հետևանքով: Բացի դրանից գործարքի արդյունքում «Գազպրոմ» ԲԲԸ-ը մեծացրել է բաժնետոմսերի իր բաժինը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում 45 տոկոսից 60.69 տոկոսի: Ինչպես սպասվում է, հետագայում Հրազդանի ՋԷԿ —ի 5-րդ բլոկը կդառնա «Գազ` էլեկտրաէներգիայի փոխարեն» սխեմայի մի մասը, որում կներգրավվի նաև Իրան-Հայաստան գազամուղը: Համաձայն հայ-իրանական միջկառավարական պայմանագրի` Հայաստանը կարտահանի 3կվտ/ժամ էլեկտրաէներգիա իրանական յուրաքանչյուր խ/մ գազի դիմաց:

Ի դեպ, քանի դեռ իրանական գազամուղը գործարկված չէ, միակ ուղին, որով «կապույտ վառելիքը» Հայաստան է մտնում, հյուսիսայինն է:

Խոսելով Տրանսկովկասյան գազամուղով` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան, գազի մատակարարման հուսալիության մասին, մասնավորապես վրացական կողմի ձգտումների համատեքստում` զանազանեցնել իր գազային հոսքերը Ադրբեջանից և Իրանից մատակարարումների հաշվին, «ՀայՌուսգազարդ» —ի ղեկավարը հայտարարեց, որ Ռուսաստանից Վրաստան և Հայաստան գազամատակարարումը դադարեցնելու համար տնտեսական ոչ մի դրդապատճառ գոյություն չունի:«Այսօր վրացական կողմը փորձում է վերակառուցել իր ջերմաէներգետիկ հաշվեկշիռը և, բնականաբար, ինչպես և յուրաքանչյուր այլ երկիր ջանում է դա անել տնտեսապես արդյունավետ: Այս համատեքստում հյուսիսային ուղղությունից հրաժարվելու ոչ մի շարժառիթ գոյություն չունի, քանի որ այն ապահովում է տարանցիկ գազի ոչ փոքր ծավալներ: Ընդհակառակը` որքան մեծ է Հայաստան մտնող տարանցիկ գազի ծավալը, այնքան դա լավ է Վրաստանի համար», — վստահ է Կարեն Կարապետյանը: Մյուս կողմից, նրա խոսքերով, Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղն ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք նախատեսված է լուծել վրացական կողմի հետ համատեղ 2007թ.: Առաջին հերթին, Կարապետյանի խոսքերով, խոսքը գազատարի թողունակության մասին է: «Եթե մենք վրաց գործընկերների հետ այս տարում չցուցաբերենք այդ խնդիրների լուծման հանդեպ սկզբունքային մոտեցումներ, ապա, հաշվի առնելով մոտ ապագայում հանրապետության գազի սպառման ծավալների աճը, հնարավոր է, որ ունենանք մատակարարվող գազի ծավալների սահմանափակումներ: Գազատարի վրա անհրաժեշտ է իրականացնել որոշակի շինմոնտաժային աշխատանքներ, և չկատարելու շարժառիթ, կողմերից ոչ մեկի մոտ ես չեմ տեսնում», — նշում է «ՀայՌուսգազարդ» —ի ղեկավարը:

Справка

Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ներկրվում 1.7մլրդ խորանարդ մետր բնական գազ: «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Տրանսկովկասյան մայրուղային գազատարի վրացական հատվածը մասնավորեցնելու իր մտադրության մասին, սակայն Թբիլիսին հրաժարվել է գնալ այդ գործարքին: «Գազպրոմ» —ի դուստր ձեռնարկության` «Գազէքսպորտ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Վրաստանին 1000խմ-ը 110 դոլար արժեքով, եթե Թբիլիսին ռուսական կողմին չառաջարկի վրացական էներգետիկայի գրավիչ ակտիվները: Ներկայումս «Գազպրոմ» —ը Վրաստանին գազը վաճառում է 235 դոլարով: Այնինչ նշված գազատարի վերականգնումը ծրագրված է իրականացնել ԱՄՆ-ի կողմից հատկացվելիք միջոցներով` «ՙՀազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Մայրուղային գազամուղի 6 առավել վնասված հատվածների նորոգումը իրականացրել են ադրբեջանական «Խազարդենիզնեֆտեգազտիկինտ» և վրացական “GEO Enegineering” ընկերությունները, որոնց հետ 2006թ. նոյեմբերի 3-ին պայմանագրեր են կնքվել` համապատասխանաբար 8.4մլն և 1.4մլն դոլար ընդհանուր արժեքով: Գազամուղի ամբողջական վերականգնումը ծրագրվում է իրականացնել առաջիկա 2 տարիներին:

Ի դեպ, հետխորհրդային տարածքում գազային ճակատամարտերի թեժ շրջանում Հայաստանում գազի ներքին սակագների իջեցում էր հայտարարվել: Մասնավորապես, 2007թ. հունվարի 1-ից ամսեկան մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար 1000 խ/մ գազի սակագինը 90 հազար դրամից իջեցվել է 84 հազար դրամի / 6.5տոկոս/: Ինչպես մեկնաբանում է «ՀայՌուսգազարդ» —ի ղեկավարը, գազի սակագները իրոք իջել են ազգային արժեքով, բայց շարունակում են աճել դոլարային համարժեքով: 90 հազար դրամ սակագինը որոշված էր այժմյան դոլարի փոխարժեքը զգալի գերազանցող դոլարի փոխարժեքի ժամանակ:

«Անձամբ իմ կարծիքն այն է, որ Հայաստանը մեծ խնդիր ունի այդ հնարավորությունից արդյունավետ օգտվելու, որն առկա է այսօր` բնական գազի ընթացիկ գնի և մատակարարների փոխադարձ հաշվարկների սխեմայի շնորհիվ, — ընդգծում է նա:- Մենք չպետք է վատնենք այդ հնարավորությունը և գնանք չափազանց արտոնյալ պայմանների, այլ պետք է նախապատրաստենք շուկան նրան, որ վաղ թե ուշ այս գները փոփոխվելու են: Չանել դա այսօր` անթույլատրելի շռայլություն է», — շարունակում է «ՀայՌուսգազարդ» —ի ղեկավարը` ավելացնելով, որ սակագնային քաղաքականության արդյունավետ հաշվարկը թույլ կտա Հայաստանին տարածաշրջանում նվաճելու կարևոր առևտրային որմնախորշեր:





Աղբյուր: «Ռեգնում» լրատվական գործակալություն