ՀայՌուսգազարդը՝ 10 տարեկան է

«Հայաստանի Հանրապետություն» Հայաստանն աշխարհում ամենագազաֆիկացված երկրներից է 


Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերություն եւ պարգեւներ հանձնել ընկերության մի խումբ աշխատակիցների։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սեպտեմբերի 11-ի հրամանագրով «ՀայՌուսգազարդե փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդական Վովա Վազգենի Մարգարյանը եւ „Տրանսգազշին“ ՍՊԸ գլխավոր մասնագետ Ռաֆիկ Արտաշեսի Շիրինյանը։ Այնուհետեւ ընկերության հիմնական բաժնետերերի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո „Գազպրոմ“ ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ, „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գոլուբեւը եւ „ՀայՌուսգազարդ“-ի տնօրեն Կարեն Կարապետյանը ճեպազրույց հրավիրեցին՝ ընդհանուր առմամբ մանրամասնելով 10 տարվա ձեռքբերումները։

Կ. Կարապետյանը նկատեց, որ կանոնադիր կապիտալով եւ ակտիվներով իրենք առաջինն են։ Կանոնադիր կապիտալն, օրինակ, կազմում է 196.9 մլրդ դրամ (580.8 մլն դոլար)։ Վերջին 4–5 տարիներին ներդրումների չափը 100 մլն դոլար է, որից մոտավորապես 83 մլն դոլարը գազարբիացման բաժինն է։ 2006թ. մեր երկիրը ԱՊՀ-ում ամենագազաֆիկացված պետությունն էր, եւ այսօր կարող է նաեւ հայտարարել, որ, առանց չափազանցնելու, ամենագազաֆիկացվածներից է նաեւ աշխարհում։ Շատ քիչ երկրներ կան (5–6, գուցե 7 երկիր), որոնք կարող են այդ ցուցանիշից ավելի թիվ արձանագրել։

Այլ էներգակիրներից գազին անցնելու հետեւանքով բնակչության մասով տարեկան խնայողությունը 200–220 մլն դոլար է կազմել։ Իսկ բենզինից գազի անցնելով տրանսպորտային հատվածի տարեկան տնտեսման թիվը 150–180 մլն դոլար է։ Իրական բաժանորդների թիվն ավելացել է 4.1 անգամ, գազարբիացման ոլորտում ներդրումներն ավելացել են 2.8 անգամ։

Վ. Գոլուբեւն ընդգծեց, որ այս ամբողջ ժամանակահատվածը վկայում է, որ 10 տարի առաջ հայկական եւ ռուսական կողմերը ճիշտ որոշում են կայացրել. „Ես, իբրեւ ընկերության բաժնետերերից մեկը, բայցեւ՝ իբրեւ „Գազպրոմ“-ի ներկայացուցիչ, ուզում եմ ասել, որ իրոք նախանձելի են „ՀայՌուսգազարդ“-ի ձեռքբերումները։ Նաեւ չեմ կարող չնշել, որ Հայաստանի գազարբիացման մակարդակն այսօր էականորեն գերազանցում է ՌԴ համապատասխան ոլորտի մակարդակին. միայն ՌԴ առանձին շրջաններ ունեն գազարբիացման այն մակարդակը, ինչ ներկայում ունի Հայաստանն ընդհանուր առմամբ։ Սա մեծ ձեռքբերում է, որ նպաստում է տնտեսության շարժինե։ Ըստ Վ. Գոլուբեւի, „ՀայՌուսգազարդ“-ի բաժնետերերը միանշանակ հավաստել են, որ ընկերությունը գազի համակարգում օրինակելի տնտեսվարող է։

Լրագրողներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին գազի գների միտումներին։ Հայաստանում դրանք, ըստ Վ. Գոլուբեւի, նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաէժանն են՝ 110 դոլար 1000 խմ-ի համար։ Ավելի էժան գազ է ստանում միայն Բելառուսը, որ հաջորդ տարի գազ կստանա 130 դոլարով։ „Հասկանում եմ ձեր հարցերի ենթատեքստը,-ասաց նա,-գները ավելի էժան են, քան շուկայական գործոնով պայմանավորված պետք է լինեին։ Եթե ասում ենք, որ եվրոպական երկրներում գազը 280–300 դոլարի սահմաններում է, Հայաստանն այսօր այդ գազը ստանում է 110-ով, տարբերությունն ակնհայտ է։ Այս ամենը մեր ընդհանուր ըմբռնողականության եւ ընդհանուր տնտեսական վիճակով է բացատրվում“։ Վ. Գոլուբեւը միաժամանակ հավելեց, որ եթե տնտեսությունը վճարունակ չլինի, ապա գազը թանկացնելը ձեռնտու չի լինի ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ հենց Ռուսաստանին եւ „Գազպրոմ“-ին, այնպես որ՝ ամեն ինչ համահունչ պետք է ընթանա, եւ գներն էլ աստիճանաբար կփոխվեն։ Թե ինչքան կլինի գազի նոր գինը, Վ. Գոլուբեւը չնշեց։

Հայաստանը՝ էներգակիրների վաճառքի հրապարակ

Կարեն Կարապետյանը բազմիցս է ասել, թե Հայաստանը կարող է տարածաշրջանում „խոշոր խաղացող դառնալ“։ Երեկ նա կրկին ընդգծեց, որ մենք կարող ենք ստեղծել „էներգակիրների վաճառքի ազատական հրապարակ“. „Նկատի ունեմ Իրան-Հայաստան այլընտրանքային գազատարը, Ռուսաստան-Վրաստան գազամուղը, ավելցուկ էներգետիկական հզորությունները, տարածաշրջանում էներգետիկ պակասուրդը, հետագայում նավթավերամշակման գործարանի հնարավոր կառուցումը։ Մենք հետաքրքիր ներուժ ունենք եւ այն գործածելու հարցում բավական վճռական ենք լինելու“։ Ի՞նչ է պատրաստվում անել „ՀայՌուսգազարդ“-ը հաջորդ 10 տարում եւ ինչպե՞ս. „Ինչ էլ անենք, կանենք շատ լավ, վճռական եւ հաղթական“,-հարցին ի պատասխան՝ ասաց Կ. Կարապետյանը։

Հ. Գ. „ՀայՌուսգազարդ“-ի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ երեկ Հանրապետության հարապարակում կայացավ գալա համերգ հայ եւ արտերկրի էստրադային երգիչների մասնակցությամբ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Հայռուսգազարդ»-ը ծրագրում է դառնալ տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն


«Հայռուսգազարդ» ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց ընկերություն: Նախագահի մասնակցությամբ ընկերությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին ներկա էին ընկերության բաժնետերերը, Հայաստանի եւ արտերկրի գործընկերները:

Ինչպես խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը, խորհրդակցության ընթացքում «Հայռուսգազարդի» բաժնետերերն արձանագրել են անցած 10 տարիներին ընկերության ունեցած զգալի նվաճումները: Դրանց առաջին բնութագրիչը երկրում առկա գազիֆիկացիայի մակարդակն է: «Այսօր Հայաստանում գազիֆիկացման մակարդակը զգալի գերազանցում է Ռուսաստանում առկա համապատասխան ցուցանիշը: Միայն ՌԴ-ի առանձին տարածաշրջաններն ունեն Հայաստանին համարժեք գազիֆիկացիայի մակարդակ: Սա մեծ նվաճում է, որը հնարավորություն է տալիս խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին, ինչպես նաեւ բնակչությանը հավասարաչափ օգտվել այս համեմատաբար էժան, արդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից շահավետ էներգիայի աղբյուրից», —նշեց Վ. Գոլուբեւը:

Հատկանշական է, որ Հայաստանում փոփոխության է ենթարկվում գազ սպառողների կառուցվածքը: Եթե ոչ վաղ անցյալում հանրապետություն ներմուծվող գազի կեսն օգտագործում էին էներգետիկ կայանները, ապա այսօր բավականին աճել են բնակչության եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի կողմից օգտագործվող գազի ծավալները, ինչը հիմքեր է ստեղծում բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ տնտեսական աճի համար: Ուշագրավ է նաեւ այն, որ բոլոր բաժանորդների մոտ վարձավճարների գանձումը 100 տոկոս է կազմում, ինչն էլ խոսում է ընկերության կառավարման արդյունավետության մասին:

Ընկերության բաժնետերերի խորհրդում արձանագրելով 2006թ-ի եւ 2007թ-ի առաջին կիսամյակի գործունեության բնութագրիչների բարելավման միտումը, Վ. Գոլուվեւը ընդգծեց, որ ընկերությունն օրինակելի է ԱՊՀ երկրների գազատրանսպորտային համակարգում գործող ընկերությունների շարքում: «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքերով, ընկերության կարեւոր ձեռքբերումնը ոչ միայն ֆինանսական եւ տնտեսական ցուցանիշների բարելավումն է եւ երկրում գազիֆիկացիայի մակարդակի բարձրացումը, այլեւ այն, որ ընկերության գործունեության արդյուքնում երկրի բնակչությունը տարեկան տնտեսում է 300 մլն դոլար, եւս 180 մլն դոլար տնտեսում են ավտոտրանսպորտային միջոցները:

Անդրադառնալով բնական գազի Հայաստան մատակարարման սակագներին, «Գազպրոմի» ներկայացուցիչը նշեց, որ ներկայումս Հայաստանի համար «Գազպրոմ» —ի սահմանած գինը` 110 դոլար, բավական հավասարակշռված է եւ ցածր է շուկայականից: Ռուսաստանն այս սակագնից ցածր գնով գազ է մատակարարում միայն Բելառուսին: Սակայն հաջորդ տարի Բելառուսին մատակարարվող գազի սակագինը կկազմի 130 դոլար: Իսկ, օրինակ, եվրոպական երկրնորին այն վաճառվում է 280–300 դոլարով: Հիշեցնելով, որ ՌԴ կառավարության ընդունած որոշման համաձայն, ընկերությունը պետք է մինչեւ 2011թ-ը ներքին սպառման համար գազի գները հավասարեցնի շուկայականին` միջինում մոտ 150 դոլարի, Վ. Գոլուբեւն ընդգծեց, որ իրենք գիտակցում են, որ Հայաստանի համար գազի գնի բարձրացումը կնշանակի տնտեսական կայունության խաթարում, ինչը ձեռնատու չէ կողմերից ոչ մեկին: Հետեւաբար, սակագնի բարձրացումը, որն անխուսափելի է, պետք է լինի տնտեսության աճին համընթաց եւ աստիճանաբար: Իսկ թե 2009թ-ից հետո, երբ կլրանա ներմուծվող գազի սակագնի վերաբերյալ համաձայնագրի ժամկետը, որքան կկազմի այդ սակագինը` դեռեւս քննարկման թեմա է:

«Հայռուսգազարդ»-ի ղեկավարն անդրադառնալով ընկերության առաջիկա ծրագրերին, առանձնացրեց տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դառնալու նպատակը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին շուկաներում էներգետիկային ոլորտին առնչվող նախագծերում ակտիվ մասնակցության ցուցաբերումը: Ընկերության հաշվեկշռում է «Հրազդան ՋԷԿ-ի» 5-րդ բլոկը, զբաղվում են նաեւ էլեկտրաէներգիայի արտահանմամբ, իսկ Հայաստանում ներկայումս բավականին հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել, երբ հնարավոր է ստեղծել էներգակիրների վաճառքի հրապարակ: «Երկրում առկա ավելցուկային էներգետիկ հզորությունները եւ տարածաշրջանում էներգետիկ դեֆիցիտը ընկերության համար հետաքրքիր հնարավորություն է ստեղծում արածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դառնալու համար, —նշեց Կ. Կարապետյանը:

„Ազատություն“
„Հայռուսգազարդը“-ը նշեց 10-ամյա հոբելյանը


„Հայռուսգազարդը“-ը նշեց 10-ամյա հոբելյանը „Հայռուսգազարդ“-ի 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատեհ առիթ էր բաժնետիրական ընկերության համար հաշվետու լինել անցած տարիների կատարած աշխատանքների համար: ՙ„Գազպրոմ“ ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը եւ „Հայռուսգազարդ“-ի գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը կարճատեւ հանդիպում ունեցան լրագրողների հետ:

Գոլուբեւի խոսքով`„Հայռուսգազարդ“-ը նախանձելի հաջողությունների է հասել 10 տարվա ընթացքում, եւ Հայաստանի գազաֆիկացիայի մակարդակը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացիայի մակարդակին:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի ավելի քան 88 տոկոսն այսօր գազաֆիկացված է:

Ընկերության ռազմավարական ծրագրերից է նաեւ տարածաշրջանի էներգետիկ շուկայում ակտիվ դերակատարություն ունենալը: Հայտնի է, սակայն, որ Հայաստանը գազ ներմուծող երկիր է, ուստի հարց է ծագում` ինչպե՞ս եւ ի՞նչ հիմքով է հեռանկարային նման ծրագրեր մշակել: „Հայռուսգազարդ“ —ի գործադիր տնօրեն Կարապետյանը „Ազատություն“ ռադիոկայանի այս հարցին պատասխանեց. — „Մեր ընկերությունը զուտ գազային ընկերություն չէ... Մենք գնել ենք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, եւ 2002 թվականից մենք կատարում ենք էլեկտրաէներգիայի առաքում Վրաստան... Մենք կարող ենք ստեղծել մի շատ լավ լիբերալ հրապարակ` էներգակիրների վաճառքի“:

„Գազպրոմ“ ընկերության բարձրաստիճան պաշտոնյա Գոլուբեւն էլ հաստատել է, որ Իրան — Հայաստան գազամուղը դարձել է „Հայռուսգազարդ“-ի սեփականությունը:

Մոտ ապագայում էլ` առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի բանկային շուկա է մտնելու ռուսական „Գազպրոմ“ բաժնետիրական բանկը: Բանկի առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայայի խոսքով, նկատի ունենալով այն, որ այսօր Ռուսաստանում շուրջ երկու միլիոն հայ է ապրում` „վստահ ենք, որ կան լուրջ հեռանկարներ, եւ „Գազպրոմ“ բանկն էլ իր ուրույն տեղը կզբաղեցնի հայկական շուկայում“:

Կարինե Քալանթարյան

«Լրագիր»
ՄԵԴԱԼ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 11-ի հրամանագրով «„ՀայՌուսգազարդ“ փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդական Վովա Վազգենի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ „Տրանսգազշին“ ՍՊԸ գլխավոր մասնագետ Ռաֆիկ Արտաշեսի ՇԻՐԻՆՅԱՆԸ:

„ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ“ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ „Մարդը նախատեսում է, աստված տնօրինում“: Սեպտեմբերի 12-ին հայաստանցի լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ արտահայտությունն է հիշատակել „Գազպրոմբանկի“ փոխնախագահ Օլգա Կազանսկայան, ում լրագրողները խնդրել են մանրամասնել, թե ինչպես է Հայաստանի բանկային շուկայում ներդրում կատարելու մտադրության ընթացքը: „Դե մենք կարծում ենք, որ կես տարվա ընթացքում մենք կհստակեցնենք այդ հարցը եւ որոշում կկայացնենք“, — ասել է Կազանսկայան: Նա ասել է, թե „Գազպրոմբանկը“ Հայաստանի բանկային շուկայում ներդրում կատարելու մի քանի առաջարկ ունի, որոնք այժմ քննարկում է: Թե հատկապես որ բանկերն են առաջարկ ներկայացրել, Օլգա Կազանսկայան չի նշել, ասելով, թե ՙփողը լռություն է սիրում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐ „Հայռուսգազարդ“ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 12-ին Երեւանում հայտարարել է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում էներգետիկ շուկայում լուրջ դերակատար լինելու հնարավորություններ: „Այսօր Հայաստանում բավական հետաքրքիր վիճակ է ձեւավորվել, երբ մենք կարող ենք ստեղծել մի շատ լավ հրապարակ էներգակիրների վաճառքի համար: Ինչը նկատի ունեմ: Գազամուղը Իրանից, մյուս գազամուղը Ռուսաստան-Վրաստան, ավելցուկ էներգետիկ հզորություններ, տարածաշրջանում էներգետիկ դեֆիցիտ, հետագայում, նավթավերամշակման գործարանի հնարավոր կառուցում: Եվ այդ տեսանկյունից, երկիրն ունի շատ հետաքրքիր պոտենցիալ“, — ասում է Կարեն Կարապետյանը, նշելով, որ ՙՀայռուսգազարդը՚ վճռական է լինելու տարածաշրջանում էներգետիկ շուկայի առանցքային դերակատար դառնալու հարցում:

ԻՆՉ ԳՆՈՎ ԿԼԻՆԻ ԳԱԶԸ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ

Մինչեւ 2011 թվականը Ռուսաստանի ներքին սպառման համար գազի գինը կկազմի 1000 խմ դիմաց 150 դոլար: Այդ մասին սեպտեմբերի 12-ին Երեւանում խոսել է „Գազպրոմի“ վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը, պատասխանելով հայ լրագրողների հարցին, թե ինչ է սպասում Հայաստանին գազի գնի առումով: Գոլուբեւը, ինչպես „Գազպրոմի“ ղեկավարները նախկինում, ընդգծել է, որ Հայաստանը ներկայում գազը գնում է նվազագույն ցածր գնով, ավելի, քան Բելառուսը, որի համար 2008 թվականին „Գազպրոմը„սահմանել է 1000 խմ դիմաց 130 դոլար գին, այն դեպքում, երբ Հայաստանը դեռեւս մեկ տարի էլ 1000 խմ գազը ձեռք կբերի 110 դոլարով:

Եվրոպա մատակարարվող գազի մասին խոսք չկա, քանի որ այն անցնում է 250 դոլարից: Գոլուբեւը նշել է, թե փաստացի ստացվում է, որ „Գազպրոմը“ ներկայում դոտացիա է տալիս Հայաստանի տնտեսությանը, գազը վաճառելով ցածր գնով: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն 2011 թվականին Ռուսաստանի ներքին շուկայում գազի գինը կլինի 150 դոլար, ասում է Վալերի Գոլուբեւը: „Հայաստանն այսօր գազը ստանում է 110 դոլարով: Դա իրապես մեր ըմբռնումն է, մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի ըմբռնումը“, — հայտարարել է Վալերի Գոլուբեւը: Նա նշում է, թե հասկանում են, որ գազի կտրուկ թանկացումը կարող է հարվածել Հայաստանի տնտեսությանը, եւ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ գնի բարձրացումը լինի սահուն, ներդաշնակ, որպեսզի տնտեսությունը լինի դրան պատրաստ:

Սակայն թե հատկապես ինչ գին կլինի 2009 թվականից, երբ ավարտվի հայ-ռուսական գազային այն համաձայնագիրը, ըստ որի, երբ 2006 թվականին գազը թանկացավ, ռուսները պարտավորվել էին 2006–2009 թվականների ընթացքում չբարձրացնել Հայաստանի գազի գինը, որը կազմում է 110 դոլար: Իհարկե, դա չի կարելի միայն Ռուսաստանի բարի կամք համարել, քանի որ այդ պայմանի համար մենք վաճառեցինք Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը տվեցինք ՙԳազպրոմին՚: Այդուամենայնիվ, լրագրողները ցանկացել են իմանալ, թե համաձայնագրի ավարտից հետո, 2009 թվականին գազի ինչ գին է ծրագրում „Գազպրոմը“: Վալերի Գոլուբեւը երկար բարակ խոսելով, որ Հայաստանին էժան են վաճառում, որ հասկանում են մեր տնտեսության վիճակը, որ թանկացնում են ոչ միայն Հայաստանի, այլ բոլորի, այդ թվում նաեւ Ռուսաստանի ներքին շուկայի համար մատակարարվող գազը, այդպես էլ չասաց, թե հատկապես ինչ գին են ծրագրում 2009 թվականի համար: Գոլուբեւը միայն նշեց, թե չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, քանի որ դա համատեղ բանակցության թեմա է:

ԳԱԶՊՐՈՄԸ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ Է ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋ

„Հայռուսգազարդի“ 10-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 12-ին ընկերություն է այցելել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը ծանոթացել է նորոգված ընկերության տարածքին, իսկ հետո խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաեւ „Հայռուսգազարդի“ 57 տոկոսի փայատեր „Գազպրոմի“ պատվիրակությունը: Խորհրդակցությունից հետո ՙԳազպրոմի՚ պատվիրակության ղեկավար, „Գազպրոմի“ վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը եւ „Հայռուսգազարդի“ գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հանդիպել են լրագրողների հետ: Գոլուբեւը հայտարարել է, թե „Գազպրոմը“ գոհ է „Հայռուսգազարդի“ գործունեությունից: Նա այդ գործունեության հաջողությունը պայմանավորել է Հայաստանի տնտեսության կայուն աճով, ինչպես նաեւ „Հայռուսգազարդի“ արհեստավարժ կառավարմամբ: Գոլուբեւը նաեւ ասել է, թե ընկերության հաջողության համար մեծ լումա ունի նաեւ Հայաստանի կառավարությունը, նախագահը, վարչապետը: Գոլուբեւը նշել է, թե ինքն անկախ մարդ է եւ կարիք չունի որեւէ մեկին գովերգելու, բայց այն, ինչ ակնհայտ է ու ինչ իրականություն է, ինքը հարկ է համարում փաստել:

„Գազպրոմի“ պաշտոնյան ասել է, որ խոնարհվում են „Հայռուսգազարդի“ ձեռքբերումների առաջ: ՙՊետք է ասեմ, որ այսօր, Հայաստանի գազաֆիկացիայի մակարդակը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացիայի մակարդակին: Միայն Ռուսաստանի առանձին նահանգներ ունեն Հայաստանի Հանրապետության գազաֆիկացիայի մակարդակը՚, ասում է Վալերի Գոլուբեւը: Նա հայտարարել է, թե կարեւոր ձեռքբերում են համարում գազով աշխատող շարժիչների համար բնական գազի օգտագործման հանգամանքը, որի ուղղությամբ ՙՀայռուսգազարդը՚ նույնպես արձանագրել է բավական դինամիկ զարգացում: Գոլուբեւը նշում է, որ Հայաստանում գազն ունի մեծ պահանջարկ, որպես ավտոմեքենայի վառելիք, եւ բենզինի ու դիզվառելիքի համեմատ թե էժան է, թե էկոլոգիապես մաքուր: Վալերի Գոլուբեւն ասում է, որ „Հայռուսգազարդի“ աշխատանքի ընդգրկումը նաեւ այդ ուղղությամբ ցանկանում են դարձնել բավականին մեծ:

„Հաջորդ ուղղությունը, որ մենք գոհունակությամբ նշում ենք, դա գազի սպառման կառուցվածքի փոփոխությունն է“, — ասում է Վալերի Գոլուբեւը: Նա նշում է, որ եթե նախկինում հիմնական սպառողը էներգետիկան էր, ապա այժմ բավական մեծ ծավալ է կազմում փոքր ու միջին բիզնեսի սպառած գազը, ինչպես նաեւ բնակչության ապահոված սպառումը: Գոլուբեւը հույս է հայտնել, որ „Հայռուսգազարդը“ կշարունակի իր հաջողությունները Հայաստանում, իսկ „Հայռուսգազարդի“ գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն ասել է, որ ընկերությունը հաջորդ տասը տարին պատրաստվում է անցկացնել հաջողության եւ հաղթանակի նշանաբանով:

„Ա1+6“
ԳԱԶՊՐՈՄԸ ՆԱԽԱՆՁՈՒ՞Մ Է „ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ“

„Գազպրոմը“ ըմբռնում է Հայաստանի տնտեսական իրավիճակը: Դրա ապացույցը, ըստ „Գազպրոմի“ վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւի, այն է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 110 դոլարով, մինչդեռ, իրենց ուսումնասիրություններով` արդեն 2011թ. ՌԴ_ի ներքին սպառման համար գազի գինը կկազմի 1000 խմ դիմաց 150 դոլար: „Հայաստանը ներկայումս գազը գնում է նվազագույն ցածր գնով, ավելի էժան, քան Բելառուսը, որի համար 2008 թ-ին „Գազպրոմը“ սահմանել է 1000 խմ դիմաց 130 դոլար գին, այն դեպքում, երբ Հայաստանը դեռեւս մեկ տարի էլ 1000 խմ գազը ձեռք կբերի 110 դոլարով, —նշեց Գոլուբեւը:- Փաստորեն` „Գազպրոմը“ ներկայում դոտացիա է տալիս Հայաստանի տնտեսությանը` գազը վաճառելով ցածր գնով: Հայաստանն այսօր գազը ստանում է 110 դոլարով: Դա իրապես մեր ըմբռնումն է, մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի ըմբռնումը“: ՀՀ տնտեսությանը չվնասելու համար Գլուբեւը գտնում է, որ գազի թանկացումը չպետք է լինի կտրուկ: Պարոն Գոլուբեւն այսօր գովեստի խոսքեր շռայլեց „Հայռուսգազարդի“ 10-ամյակի առիթով:

„Պետք է ասեմ, որ մենք նույնիսկ նախանձում ենք Հայաստանի գազաֆիկացիայի մակարդակին: Մենք խոնարհվում են „Հայռուսգազարդի“ ձեռքբերումների առաջ: Այսօր այն էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացիայի մակարդակին: Միայն Ռուսաստանի առանձին նահանգներ ունեն Հայաստանի Հանրապետության գազաֆիկացիայի մակարդակը“, — հայտարարեց ՙԳազպրոմի՚ վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը: Նրա կարծիքով` „Հայռուսգազարդի“ հաջողությունները պայմանավորված են Հայաստանի տնտեսության կայուն աճով եւ „Հայռուսգազարդի“ արհեստավարժ կառավարմամբ:

Գոլուբեւը կարեւորեց հատկապես գազով աշխատող շարժիչների համար բնական գազի օգտագործումը, որի ուղղությամբ „Հայռուսգազարդը“ արձանագրել է բավական դինամիկ զարգացում: „Հայաստանում գազը մեծ պահանջարկ ունի իբրեւէ տրանսպորտային վառելիք՚ եւ բենզինի ու դիզվառելիքի համեմատ գազը եւ էժան է, եւ էկոլոգիապես մաքուր: Այս ուղղությամբ նույնպես ՙՀայռուսգազարդի՚ աշխատանքը ցանկանում ենք դարձնել բավականին մեծ“, —ասաց նա: Որպես դրական ձեռքբերում Գոլուբեւն առանձնացրեց գազի սպառման կառուցվածքի փոփոխությունը. „Եթե նախկինում հիմնական սպառողը էներգետիկան էր, ապա այժմ բավական մեծ ծավալ է կազմում փոքր ու միջին բիզնեսի սպառած գազը, այդ թվում ` բնակչության ապահոված սպառումը“ Գոլուբեւի խոսքը շարունակեց „Հայռուսգազարդի“ գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ խոստացավ, որ առաջիկա 10 տարիները „Հայռուսգազարդի“ համար նույնպես լինելու են հաջողության եւ հաղթանակի: Իսկ գազի գնի թանկացման մասին նա խորհորդ տվեց ժամանակից շուտ չխոսել եւ բոլորին այսօր երեկոյան հրավիրեց Հանրապետության հարապարակ ՙՀայռուսգազարդի՚ հոբելյանական համերգի:

Ի դեպ, այսօր „Հայռուսգազարդին“ անձամբ շնորհավորելու համար ընկերություն այցելեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն պարոն Քոչարայանին ծանոթացրեց ընկերության նորոգված տարածքին: „Հայռուսգազարդի“ նորոգված տարածքին ծանոթանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն անցկացրեց „Հայռուսգազարդի“ 57 տոկոսի փայատեր „Գազպրոմի“ պատվիրակության հետ:

„168ժամ“ „Հայռուսգազարդ„-ը` տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն „Հայռուսգազարդ“ ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց ընկերություն: Նախագահի մասնակցությամբ ընկերությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին ներկա էին ընկերության բաժնետերերը, Հայաստանի եւ արտերկրի գործընկերները:

Ինչպես խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռուսական ազպրոմ ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը, խորհրդակցության ընթացքում Հայռուսգազարդի բաժնետերերն արձանագրել են անցած 10 տարիներին ընկերության ունեցած զգալի նվաճումները: Դրանց առաջին բնութագրիչը երկրում առկա գազիֆիկացիայի մակարդակն է: Այսօր Հայաստանում գազիֆիկացման մակարդակը զգալի գերազանցում է Ռուսաստանում առկա համապատասխան ցուցանիշը: Միայն ՌԴ-ի առանձին տարածաշրջաններն ունեն Հայաստանին համարժեք գազիֆիկացիայի մակարդակ: Սա մեծ նվաճում է, որը հնարավորություն է տալիս խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին, ինչպես նաեւ բնակչությանը հավասարաչափ օգտվել այս համեմատաբար էժան, արդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից շահավետ էներգիայի աղբյուրից, —նշեց Վ.Գոլուբեւը:

Հատկանշական է, որ Հայաստանում փոփոխության է ենթարկվում գազ սպառողների կառուցվածքը: Եթե ոչ վաղ անցյալում հանրապետություն ներմուծվող գազի կեսն օգտագործում էին էներգետիկ կայանները, ապա այսօր բավականին աճել են բնակչության եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի կողմից օգտագործվող գազի ծավալները, ինչը հիմքեր է ստեղծում բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ տնտեսական աճի համար: Ուշագրավ է նաեւ այն, որ բոլոր բաժանորդների մոտ վարձավճարների գանձումը 100 տոկոս է կազմում, ինչն էլ խոսում է ընկերության կառավարման արդյունավետության մասին:

Ընկերության բաժնետերերի խորհրդում արձանագրելով 2006թ-ի եւ 2007թ-ի առաջին կիսամյակի գործունեության բնութագրիչների բարելավման միտումը, Վ. Գոլուբեւը ընդգծեց, որ ընկերությունն օրինակելի է ԱՊՀ երկրների գազատրանսպորտային համակարգում գործող ընկերությունների շարքում:

Հայռուսգազարդ ընկերության վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքերով, ընկերության կարեւոր ձեռքբերումնը ոչ միայն ֆինանսական եւ տնտեսական ցուցանիշների բարելավումն է եւ երկրում գազիֆիկացիայի մակարդակի բարձրացումը, այլեւ այն, որ ընկերության գործունեության արդյուքնում երկրի բնակչությունը տարեկան տնտեսում է 300 մլն դոլար, եւս 180 մլն դոլար տնտեսում են ավտոտրանսպորտային միջոցները:

Անդրադառնալով բնական գազի Հայաստան մատակարարման սակագներին, ազպրոմի ներկայացուցիչը նշեց, որ ներկայումս Հայաստանի համար ազպրոմ-ի սահմանած գինը` 110 դոլար, բավական հավասարակշռված է եւ ցածր է շուկայականից: Ռուսաստանն այս սակագնից ցածր գնով գազ է մատակարարում միայն Բելառուսին: Սակայն հաջորդ տարի Բելառուսին մատակարարվող գազի սակագինը կկազմի 130 դոլար: Իսկ, օրինակ, եվրոպական երկրնորին այն վաճառվում է 280–300 դոլարով: Հիշեցնելով, որ ՌԴ կառավարության ընդունած որոշման համաձայն, ընկերությունը պետք է մինչեւ 2011թ-ը ներքին սպառման համար գազի գները հավասարեցնի շուկայականին` միջինում մոտ 150 դոլարի, Վ. ոլուբեւն ընդգծեց, որ իրենք գիտակցում են, որ Հայաստանի համար գազի գնի բարձրացումը կնշանակի տնտեսական կայունության խաթարում, ինչը ձեռնատու չէ կողմերից ոչ մեկին: Հետեւաբար, սակագնի բարձրացումը, որն անխուսափելի է, պետք է լինի տնտեսության աճին համընթաց եւ աստիճանաբար: Իսկ թե 2009թ-ից հետո, երբ կլրանա ներմուծվող գազի սակագնի վերաբերյալ համաձայնագրի ժամկետը, որքան կկազմի այդ սակագինը` դեռեւս քննարկման թեմա է:

„Հայռուսգազարդ“-ի ղեկավարն անդրադառնալով ընկերության առաջիկա ծրագրերին, առանձնացրեց տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դառնալու նպատակը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին շուկաներում էներգետիկային ոլորտին առնչվող նախագծերում ակտիվ մասնակցության ցուցաբերումը: Ընկերության հաշվեկշռում է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, զբաղվում են նաեւ էլեկտրաէներգիայի արտահանմամբ, իսկ Հայաստանում ներկայումս բավականին հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել, երբ հնարավոր է ստեղծել էներգակիրների վաճառքի հրապարակ: Երկրում առկա ավելցուկային էներգետիկ հզորությունները եւ տարածաշրջանում էներգետիկ դեֆիցիտը ընկերության համար հետաքրքիր հնարավորություն է ստեղծում տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դառնալու համար, —նշեց Կ. Կարապետյանը:

„Հայոց աշխարհ“
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՆԱԳԱԶԻՖԻԿԱՑՎԱԾ ԵՐԿԻՐՆ Է

«ՀայՌուսգազարդի» ստեղծման տասնամյակի կապակցությամբ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելեց ընկերության գրասենյակ, ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Այնուհետեւ տեղի ունեցավ ընկերության բաժնետերերի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաեւ համատեղ ձեռնարկության ռուսական բաժնետերերը։

Խորհրդակցությունից հետո «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ,»ՀայՌուսգազարդի» տնօրենների խորհրդի նախագահ ՎԱԼԵՐԻ ԳՈԼՈՒԲԵՎԸ, եւ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ պատասխանեցին լրագրողների հարցերին։ Բարձր գնահատելով վերջին տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ «ՀայՌուսգազարդում» արձանագրված ձեռքբերումները` Վ.Գոլուբեւը անդրադարձավ այն հիմնական արդյունքներին, որոնց ընկերությունը հասել է վերջին 10 տարիների ընթացքում իրականացված հաջող մենեջմենթի շնորհիվ։ Մասնավորապես ապահովվել է գազիֆիկացման բարձր տեմպ, որը հնարավորություն է տվել Հայաստանին ԱՊՀ¬ում դառնալ ամենագազիֆիկացված երկիրը. Գազիֆիկացման ծավալներով Հայաստանն առաջ է անցել նույնիսկ Ռուսաստանից, մի բան, որ մեծ արդյունք է։ 

Միայն անցած 5 տարիներին «ՀայՌուսգազարդը» գազիֆիկացման ծրագրերում ներդրել է շուրջ 82 մլրդ դրամ, որը հնարավորություն է տվել գազիֆիկացումը 21¬ից հասցնել ավելի քան 87 տոկոսի։ Այսօր Հայաստանում գազ է օգտագործում 446 բնակավայր, որոնցից շուրջ 100¬ը նախկինում գազիֆիկացված չի եղել։ Բնակչության շրջանում գազ սպառող բաժանորդների թիվը 2002թ. 112 հազարի դիմաց հասել է 480 հազարի։ Գազիֆիկացման ընդլայնման շնորհիվ, ըստ Վ.Գոլուբեւի, հաջողվել է տնտեսել բավական մեծ գումարներ՝ պայմանավորված այս վառելիքի օգտագործման արդյունավետությամբ։ Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը բնակիչ¬բաժանորդների շրջանում ձեւավորել է շուրջ 120–160 մլն դոլարի խնայողություն։

Կատարված աշխատանքների շնորհիվ հավասարակշռվել է գազի սպառման մակարդակը։ Եթե նախկինում հիմնական գազսպառողը էներգետիկան էր, ապա այժմ վիճակը զգալիորեն փոխվել է. ընդլայնվել է փոքր ու միջին բիզնեսի եւ բնակչության կողմից օգտագործվող գազի ծավալը։ Ընկերության ցուցանիշները գնալով աճում են։ Ըստ Վ.Գոլուբեւի, դրան հաջողվել է հասնել ՙերկրի տնտեսական վիճակի բարելավման եւ «ՀայՌուսգազարդի» հաջող մենեջմենթի՚ շնորհիվ։

Անդրադառնալով գազի գնին` «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալը նշեց, որ այժմ Հայաստանին գազ է մատակարարվում նվազագույն գնով՝ 110 դոլարով, որը ցածր է միայն Բելառուսին վաճառվող գնից։ Սակայն շուտով այդ տարբերությունը չի լինի, որովհետեւ «Գազպրոմը» պատրաստվում է թանկացնել Բելառուսին մատակարարվող գազը եւ հասցնել 130 դոլարի։

Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը չի փոխվելու։ Ինչպես հայտնի է, 2009 թվականին կավարտվի Հրազդանի 5¬րդ բլոկի հաշվին Հայաստանին ցածր գնով գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը։ Թե ինչպիսի՞ն կլինի դրանից հետո գազի գինը, Վ.Գոլուբեւը դեռեւս վաղ համարեց այդ մասին խոսելը։ Այդ հարցերը կճշտվեն հետագա բանակցությունների ընթացքում։ Բայց որ գազը թանկ հաճույք է, փաստ է։ Ուստի, ինչպես ցանկացած ապրանք, այնպես էլ այն թանկանալու է։ 

Մինչեւ 2011թ. ընկերությունը նախատեսում է Ռուսաստանում գազի գինը հասցնել միջինը 150 դոլարի. ՙԴա իրական գին է։ Պետք է հասկանալ, որ գազ օգտագործում է ոչ միայն բնակչությունը, այլեւ արդյունաբերությունն ու էներգետիկան, որոնք իրենց արտադրանքը վաճառում են շուկայական գներով: Ըստ այդմ.
¬Այսօր կարող ենք ուղղակիորեն ասել, որ Ռուսաստանը, մասնավորապես, «Գազպրոմը», զգալիորեն ֆինանսավորում է Հայաստանի տնտեսությունը։ Ներկայումս մատակարարվող գազի գինն էապես ցածր է շուկայականից։ Եթե Եվրոպայում գինը 280¬300 դոլարի սահմաններում է, ապա Հայաստանը գազ է ստանում 110 դոլարով։ Դա մեր ընդհանուր տնտեսական կացության հետ է կապված։ Այնուհանդերձ գների բարձրացումը միանգամից չի լինի, որովհետեւ դա նշանակում է կործանել տնտեսությունը, որն այդ դեպքում անվճարունակ կդառնա, ինչը որեւէ մեկին՝ ո’չ Ռուսաստանին, ո՜չ Հայաստանին, եւ ո՜չ էլ «Գազպրոմին» ձեռնտու չէ։ Ուստի ՙամեն ինչ պետք է ընթանա տնտեսության զարգացմանը համահունչ։

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու «ՀայՌուսգազարդի» մտադրություններին, Կ.Կարապետյանը նշեց, որ դրա համար կան բոլոր հնարավորությունները.

¬Նախ մենք զուտ գազային ընկերություն չենք։ Ձեռք ենք բերել նաեւ Հրազդանի ՋԷԿ¬ի 5¬րդ էներգաբլոկը։ 2002 թվականից գազ ենք առաքում Վրաստան։ Եւ ընդհանրապես այսօր Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել, երբ կարող ենք տեսնել էներգակիրների վաճառքի մի շատ լավ, լիբերալ հրապարակ։ Ինչ նկատի ունեմ. այլընտրանքային գազամուղ Իրանից, Ռուսաստան¬Վրաստան գազամուղ, էներգետիկ հզորություններ, տարածաշրջանում էներգետիկ դեֆիցիտ, հետագայում նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորություն։ Այս տեսակետից ե՜ւ Հայաստանը, ե՜ւ մեր ընկերությունն ունի շատ հետաքրքիր ներուժ։ Մենք այդ հարցում խիստ վճռական ենք լինելու։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

PanARMENIAN.Net
Հայաստանի գազաֆիկացումը մեծապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը

Հայաստանի գազաֆիկացումը մեծապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի Տնօրեննրի խորհրդի նախագահ Վալերի Գոլուբեվը: Նրա խոսքերով, Ռուսաստանի ոչ մեծ թվով շրջաններ եւ մարզեր ունեն գազաֆիկացման այնպիսի մակարդակ ինչ Հայաստանը: «Դա մեծ նվաճում է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին եւ բնակչությանը հավասարապես հասու լինել բնապահպանական տեսակետից այնպիսի շահավետ եւ այսօր համեմատաբար էժան էներգիայի աղբյուրից, ինչպիսին գազն է: Ես, որպես «Գազպրոմի» ներկայացուցիչ, կարող եմ նշել, որ մեր ընկերությունը նախանձում եւ գլուխ է խոնարհում այն նվաճումների առջեւ, որոնց այսօր հասել է Հայաստանը», — ասել է նա:

Վալերի Գոլուբեվբ ընդգծել է, որ ՀայՌուսգազարդն օրինակելի ընկերություն է ԱՊՀ գազի ոլորտում: «Գազպրոմը» ԱՊՀ-ի իր ոչ բոլոր գործընկերների հետ է լավ հարաբերություններում, սակայն «Գազպրոմի» եւ Հայաստանի հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն ԱՊՀ բոլոր երկրների համար», — ասել է նա:

Գազաֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատարների թվում է ոչ միայն ԱՊՀ երկրների թվում, այլ նաեւ ողջ աշխարհում

ՀայՌուսգազարդի գործունեության շնորհիվ, ֆինանսական միջոցների տարեկան տնտեսումը Հայաստանի տրանսպորտային ոլորտում կազմում է շուրջ 180–200 մլն դոլար, բնակչության տարեկան տնտեսումը՝ 300 մլն դոլար: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը ընկերության բաժնետերերի նիստում, որը նվիրված էր ՀայՌուսգազարդի 10-ամյակին: Նրա խոսքերով, ՀայՌուսգազարդի ռազմավարական նպատակն է ստեղծել տարածաշրջանային նշանակության գազա-էներգետիկ ընկերություն, ապահովելով մասնակցությունը էներգետիկ նախագծերին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:

«Ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը 10 տարվա ընթացքում կազմել է շուրջ 110 մլն դոլար, ինչը թույլ է տալիս ընկերությանը ընդգրկվել ՀՀ առավել խոշոր ներդրողների թվում: Գազաֆիկացման նախանշված ծրագիրը ծրագրվում է ավարտել մինչեւ տարեվերջ, սակայն արդեն այսօր գազաֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատարների թվում է ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում, այլ նաեւ ողջ աշխարհում», —նշել է Կարապետյանը: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին տարիներին գրանցված կայուն տնտեսական աճի պայմաններում ՀՀ-ում բարենպաստ պայմաններ են ստեղծվում կապիտալը ՀՀ բանկային ոլորտ ուղղելու համար: «Առաջիկայում ակնկալվում է «Գազպրոմբանկ» ԲԲ-ի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա», —հաղորդել է Կ.Կարապետյանը:

ՀայՌուսգազարդը ձեռք է բերել Իրան-Հայաստան գազամուղը

ՀայՌուսգազարդը ձեռք է բերել Իրան-Հայաստան գազամուղը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի Տնօրեննրի խորհրդի նախագահ Վալերի Գոլուբեւը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղը ձեռք է բերվել ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի թողարկման արդյունքում:

Ինչ վերաբերում է գազի գներին Հայաստանի համար, ապա, ըստ Գոլուբեւի, 2008 թվականին այն կարող է կազմել 130 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:«Գները Հայաստանի համար ավելի քան չափավոր են: Մինչեւ 2011 թվականը գազի գինը ռուս սպառողի համար կկազմի մոտ 150 դոլար: Թե այն ժամանակ ինչքան կարժենա վառելիքը Հայաստանի համար, դեռեւս վաղ է խոսել», —նշել է նա: Ներկայումս Հայաստանի համար գազը գնվում է«Գազպրոմից» 110 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց:

Ներկայումս գազատարով Հայաստանը ենթադրում է տարեկան ստանալ 400 մլն խորանարդ մետր գազ: 2007 թվականին ՀայՌուսգազարդը կսկսի երկրորդ խողովակի կառուցումը, որից հետո Հայաստանը կստանա տարեկան 2,3 մլրդ խորանարդ մետր գազ:


Աղբյուր: Հայաստանյան և արտասահմանյան մամուլի տեսություն 12.09.2007