Երեկ՝ Ավանը, այսօր՝ Մալաթիա — Սեբաստիան
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասում երեկ վառվեց գազաֆիկացման խորհրդանիշ ջահը։ «ՀայՌուսգազարդե ընկերության „Երեւանգազե մասնաճյուղի տնօրեն Վարդան Հարությունյանն այն համարեց ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքում, այլեւ ամբողջ Երեւանում գազամատակարարման վերականգնման (գազաֆիկացման) ծրագրի ավարտի ազդ։ Ասել է թե՝ արդեն մայրաքաղաքում ավարտվել է գազաբաշխիչ ցանցի կառուցումը։ Մնում է իրականացնել ներտնային ցանցերի մոնտաժումը, որը գլխավորապես բնակիչների ցանկության եւ հնարավորության հարց է։
«Հարավ-արեւմտյան բնակելի զանգվածի բոլոր թաղամասերի գազաֆիկացման համար „ՀայՌուսգազարդե ընկերությունը ներդրել է 953 մլն 168 հազար դրամ։ Արդյունքում 468 շենքեր՝ 22100 բաժանորդներով (ներառյալ նաեւ պոտենցիալ բաժանորդները, որոնք դեռեւս մեծամասնություն են) հնարավորություն ունեն օգտվել բնական գազիցե,-ասաց Վարդան Հարությունյանը՝ ավելացնելով, որ թաղամասը երբեւէ գազաֆիկացված չի եղել, բնակիչները բնական գազ օգտագործելու փորձ չունեն, հետեւաբար, հարկավոր է զգույշ լինեն եւ խստագույնս պահպանեն գազից օգտվելու անվտանգության կանոնները։
„Երեւանգազե-ի տնօրենի տեղեկացմամբ, Երեւանում ներկա պահին կան բնական գազից օգտվող 170 հազար բնակիչ-բաժանորդ եւ 1650 մշակութակենցաղային տարաբնույթ ձեռնարկություններ։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության հիմնական մասը Հարավ-արեւմտյան բնակելի զանգվածում է, եւ հասկանալի է, թե որքան կարեւոր էր այս հատվածի գազաֆիկացումը, եթե հաշվի առնենք, որ կենցաղային նպատակներով այստեղ ի սկզբանե նախագծով նախատեսված է եղել օգտագործել էլեկտրաէներգիա։ Այսօր թանկության պատճառով հնարավոր չէ բնակիչներին թողնել էլեկտրաէներգիայի հույսին։ Այդ հանգամանքը շեշտեց նաեւ „ՀայՌուսգազարդե ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խաչիկ Բաղդասարյանը։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ սրանով ընկերությունը ժամանակից շուտ ավարտեց Երեւանի համայնքերի գազաթողարկման աշխատանքները։ „Սա ամբողջ հանրապետությունում „ՀայՌուսգազարդե-ի ներդրումային ծրագրի ամփոփիչ կետերից մեկն էր։ Մենք ավարտում ենք երկրի գազաֆիկացումըե,-նշեց ընկերության փոխտնօրենը։ Ներկայումս գազաֆիկացման եվրոպական միջին ցուցանիշը համարվում է 86 տոկոսը։ Հայաստանը մոտեցել է այդ մակարդակին։ Եթե հաշվի առնենք նաեւ պոտենցիալ բաժանորդների թիվը, ապա Հայաստանում գազաֆիկացման ցուցանիշը նույնիսկ անցնում է միջին եվրոպականից, այն կազմում է 87,3 տոկոս։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ