Մամուլի տեսություն գազի սակագնի վերանայման շուրջ
«Հայկական ժամանակ»
«ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱԶՆԻՎ ԵՆ»
Երեկ մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իրենց ընկերության ներկայացրած հայտում նշված նոր «սակագները ազնիվ են»: Ըստ Կարապետյանի, որեւէ գերշահույթի մասին խոսք լինել չի կարող, եւ բնակչության համար սակագնի բարձրացումը` գործող 96 դրամից 136 դրամի, լիովին հիմնավորված է: Իսկ հիմնավորումը հետեւյալն է. 96 դրամ սակագինը հանձնաժողովը սահմանել է անցած տարի փետրվարի 27-ին, երբ դոլարի փոխարժեքը 305 դրամ էր, եւ այդ փոխարժեքն էլ հենց դրված էր սակագնի հիմքում: Սակայն ընդամենը 4 օր անց դրամը կտրուկ արժեզրկվեց, սակայն սակագինը չփոխվեց: Եթե սակագինը սահմանվեր դրամի արժեզրկումից հետո, ապա այն, ըստ Կարեն Կարապետյանի, օբյեկտիվորեն կկազմեր ոչ թե 96 դ, այլ 117 դրամ: Իսկ եթե հաշվի առնենք, որ հիմա դոլարի փոխարժեքը արդեն 383 դրամ է, ապա օբյեկտիվ սակագինը կկազմեր 122 դրամ: Առաջարկվող նոր սակագինը` 136 դրամը, փաստորեն 14 դրամով է գերազանցում գործող սակագնի մակարդակը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ինքը եւս մտահոգություններ ունի գազի նոր սակագնի կապակցությամբ: Խնդիրն այն է, որ բնակչության համար բարձր սակագինը կարող է հանգեցնել, նրան որ մարդիկ կանցնեն այլ վառելիքի, մասնավորապես` փայտի: Սա նշանակում է, որ կնվազի սպառման ծավալը, իսկ սա էլ իր հերթին կբարձրացնի բնակչությանը գազի մատակարարման ինքնարժեքը: Կարապետյանի բերած այս հիմնավորումները, իհարկե, ընդունելի են եւ տրամաբանական: Սակայն կան այլ հանգամանքներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:«Հայոց աշխարհ»
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ
«Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնի 40 տոկոս բարձրացմանը, ապա կուզեի հիշեցնել, որ այն ժամանակ, երբ հանձնաժողովը որոշում ընդունեց 1000 խոր. մետրի համար սահմանել գործող 96 հազար դրամ սակագինը, հաշվարկի հիմքում դրված էր դոլարի դիմաց 303,69 դրամ փոխարժեքը։ Այդ դեպքում գազի գինը սպառողների այս հատվածի համար, ըստ էության, կազմում էր 316 դոլար։ Բայց եթե հանձնաժողովը որոշումն ընդուներ տառացիորեն մի քանի օր հետո, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչեւ 370 դրամ, ապա կունենայինք ոչ թե 96 հազար, այլ 117 հազար դրամ սակագին՝ 1000 խոր. մետրի համար։ Իսկ ներկայիս 385 դրամ փոխարժեքի պայմաններում սակագինը պետք է լիներ 121 հազար դրամ։
Ստացվում է, որ մեր բնակիչը փոխարժեքի աճի հետեւանքով պետք է վճարեր 21¬26 դրամից ավել գումար։ Այլ կերպ ասած, ամբողջ տարի մենք այդքան պակաս գումար ենք ստացել։
Այնպես որ, առաջարկված 136 հազար դրամ սակագնի պարագայում իրական աճը ոչ թե 41,7, այլ ընդամենը 11,4 տոկոս է՚, — համոզված է ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության ղեկավարԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
ԱՊՐԱՆՔԸ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Բիզնեսում նման բանաձեւ չկա „ՀայՌուսգազարդ“ ընկերության գազի սակագները վերանայելու հայտին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է անդրադառնալ փետրվարի 26¬ին։ Ինչպես հայտնի է, ընկերությունն առաջարկել է գործող 96-ի փոխարեն բնակիչ¬բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը դարձնել 136 դրամ։ Խոշոր սպառողների համար 1000 խոր. մետրի համար 215 դոլարից սակագինը նախատեսվում է հասցնել 256 դոլարի։ Այլ կերպ ասած, եթե բնակչության համար սակագինը բարձրանում է 41, ապա խոշոր սպառողների համար` ընդամենը 17 տոկոսով։
Ինչո՞վ է պայմանավորված այս անհամամասնությունը, որքանո՞վ է այն արդարացված։ Լրագրողների հարցերին պատասխանում է „ՀայՌուսգազարդ“ ընկերության ղեկավարԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ ¬Նախ ասեմ, որ մեր ծախսերի շուրջ 65 տոկոսը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36 տոկոսը։ Բնակչությանը գազը մատակարարվում է ցածր ճնշման գազատարներից։ Ուստի դրա վաճառքի սակագներում ներառվում են նաեւ բարձր եւ միջին ճնշման գազատարների շահագործման եւ սպասարկման ծախսերի մասնաբաժինները, ինչով եւ պայմանավորված է սպառողների խմբերի մանրածախ եւ մեծածախ գների տարբերությունը։
Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնի 40 տոկոս բարձրացմանը, ապա կուզեի հիշեցնել, որ այն ժամանակ, երբ հանձնաժողովը որոշում ընդունեց 1000 խոր. մետրի համար սահմանել գործող 96 հազար դրամ սակագինը, հաշվարկի հիմքում դրված էր դոլարի դիմաց 303,69 դրամ փոխարժեքը։ Այդ դեպքում գազի գինը սպառողների այս հատվածի համար, ըստ էության, կազմում էր 316 դոլար։
Բայց եթե հանձնաժողովը որոշումն ընդուներ տառացիորեն մի քանի օր հետո, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչեւ 370 դրամ, ապա կունենայինք ոչ թե 96 հազար, այլ 117 հազար դրամ սակագին՝ 1000 խոր. մետրի համար։ Իսկ ներկայիս 385 դրամ փոխարժեքի պայմաններում սակագինը պետք է լիներ 121 հազար դրամ։
Ստացվում է, որ մեր բնակիչը փոխարժեքի աճի հետեւանքով պետք է վճարեր 21¬26 դրամից ավել գումար։ Այլ կերպ ասած, ամբողջ տարի մենք այդքան պակաս գումար ենք ստացել։
Այնպես որ, առաջարկված 136 հազար դրամ սակագնի պարագայում իրական աճը ոչ թե 41,7, այլ ընդամենը 11,4 տոկոս է։ Ակնհայտ է, որ այդ 136 դրամը եւս չի ընդունվելու։ Ինչ¬որ մի բան պակաս է լինելու։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, պարզ է դառնում, որ բարձրացումը կարող է լինել 10 տոկոսի սահմաններում։ Գուցե մենք սխալվել ենք, որ անցած տարվա հենց մարտի 3¬ին կամ ապրիլի 1¬ին չենք սկսել գոռալ, որ սակագինը հաստատելուց վեց օր հետո մեր գլխին օյին եք խաղացել, դրամն ու դոլարը փոխել եք, եւ մենք ամբողջ տարին վնաս ենք կրել։
Անցած տարվա արդյունքներով, „ՀայՌուսգազարդը“ շահույթ չի ակնկալում։ Մեր միակ խնդիրը եղել է ֆինանսական հոսքերն այնպես կառավարել, որ բոլոր ծրագրերը կարողանանք կատարել։ Մենք ո՜չ մի ծրագիր, ո՜չ մի հոդված չենք հանել։ Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը դիմել է այդ քայլին։ Այդ թվում՝ եւ մեր բաժնետերը։ „Գազպրոմը“ իր նախատեսված բոլոր ծրագրերից կատարել է 30¬40 տոկոսը։
¬Կարո՞ղ եք ասել, դոլարի փոխարժեքի փոփոխության հետեւանքով տարվա ընթացքում ինչքա՞ն գումար եք կորցրել։
¬Ամբողջ թիվը չեմ կարող ասել, բայց միայն մարտին 1 մլրդ 280 մլն դրամ ենք կորցրել` փոխարժեքի փոփոխության հետեւանքով։
¬Ինչո՞վ է պայմանավորված, որ բնակչության համար սակագինը հաշվարկվում է դրամով, իսկ խոշոր սպառողների համար՝ դոլարով։
¬Գործնականում բարդ է բնակչությանն ասել ամեն ամիս գնա դոլարով հաշվարկիր եւ փոխարժեքին համապատասխան վճարիր։ Բիզնեսի համար դոլարով, կարծում եմ, ավելի հարմար է, որպեսզի կարողանա իր բիզնեսը եւ արտահանումը կառավարել։
¬Անցած տարի սպառումը կրճատվեց շուրջ 20 տոկոսով։ Մտավախություն չունե՞ք, որ այս թանկացումն էլ ավելի կկրճատի սպառումը։
¬Այո, անցած տարի արձանագրվեց գազի սպառման ծավալների 20 տոկոս անկում։ Ինչո՞ւ է այս փաստը եւս գործոն համարվում սակագնի ձեւավորման հարցում։ Գործող սակագների հիմքում նախատեսված է մոտ 2 մլրդ խոր. մետր գազի ներկրում, բայց փաստացի այն եղավ 1,6 միլիարդ։ Կանխատեսվում է, որ սպառման ծավալների նվազման միտումը կպահպանվի նաեւ ընթացիկ տարում։
Այնպես որ, գազի սակագնի բարձրացման պատճառով, իրականում շուկան կորցնելու մտավախություն ունեմ։ Բայց այսօր գազին այլընտրանք չկա, եթե փայտը չեն գողանում։ Նույնիսկ այս թանկացման պայմաններում մենք ամենաէժան ծառայությունն ենք մատուցում։ Թեեւ անգամ այդ դեպքում ես մտավախություն ունեմ, այնուհանդերձ չեմ կարող ծախսից էժան սակագին ներկայացնել։ Բիզնեսում նման բանաձեւ չկա։ ¬Անկասկած թանկացումը կունենա սոցիալ¬տնտեսական ծանր հետեւանքներ։ Ունե՞ք հաշվարկներ, թե թանկացումը սոցիալական հետեւանքներ կունենա։
¬Որպես այս գործի պատասխանատու անհանգստացած ենք իրավիճակով եւ հետեւանքներով։ Մեր ծառայությունն ունի սոցիալական լուրջ բաղադրիչ եւ գազի գնի բարձրացումից չենք կարող մեզ լավ զգալ։ Հակառակը, մենք ավելի քան շահագրգիռ ենք, որ բնական գազի գինը մատչելի լինի սպառողների համար։ Բայց շուկայում ամեն ապրանք իր գինն ունի եւ հնարավոր չէ այն վաճառել ինքնարժեքից ցածր։
Ոչ մի իշխանության ցանկալի չէ անհարկի լարվածությունը։ Մեր տեղեկություններով, կառավարությունը սակագնի հետեւանքները մեղմելու մեխանիզմներ է մշակում։ Մեր հաշվարկներով, առաջարկվող գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա ամսական մոտ 2 հազար դրամի ազդեցություն։
Միաժամանակ, գազի գնի փոփոխության հետեւանքով, շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ մուտք կապահովվի բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի մեղմել սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալական խոցելի խավերի համար։
¬Հայտնի է, որ Հայաստանը գազ է ստանում նաեւ Իրան¬Հայաստան գազատարով։ Հնարավո՞ր չէ դրա հաշվին մեղմել սակագնի բարձրացումը, եթե իրանական գազն ավելի էժան է։
¬Նախ ասեմ, որ „ՀայՌուսգազարդը“ Իրանից բնական գազ չի ներկրում եւ պայմանագրի կողմ չէ։ Պայմանագիրը կնքված է Երեւանի ջէկ¬ի հետ։ Այդ գործարքի բանաձեւը լավ հայտնի է. գազ էլեկտրաէներգիայի դիմաց եւ, ըստ էության, գին գոյություն չունի։ Եթե անգամ այդ հարաբերակցությունը վերածենք գնի, ապա իրանական գազն ավելի թանկ կլինի, քան ռուսականը։
¬Ճգնաժամի պայմաններում որքանո՞վ էր արդարացված, որ կառավարությունը վարկ հատկացրեց<<ՀայՌուսգազարդին>>։
¬Մեր ընկերությունն իր ընթացիկ ֆինանսական եւ ներդրումային գործունեության ապահովման համար կառավարությունից ստացել է 40 մլն դոլար կարճաժամկետ վարկ՝ տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով եւ վեց ամիս մարման ժամկետով։ Այդ վարկից փետրվարի 1¬ի դրությամբ մնացել է մարման ենթակա 9 մլն դոլարը։ Ամբողջությամբ փակելուց հետո վարկի տոկոսադրույքի դիմաց լրացուցիչ կվերադարձնենք 2 մլն դոլարից մի փոքր քիչ գումար։
Բացի դրանից, մեր վարկային փաթեթում սա ամենաթանկ վարկն է, որը սակայն փոխհատուցվել է ժամկետից շուտ։ Այդ գումարները մնացել եւ ներդրվել են Հայաստանում։ Այս պարագայում առնվազն անհասկանալի է իրենց լուրջ տնտեսագետ համարող այն գործիչների կարծիքը, թե դա արդարացված չէ։ Կուզեի իմանալ, տնտեսական ո՞ր օրենքով արդարացված չէ։
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
„168 ժամ“ „ԱՎԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՏ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ“
Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ Երեկ „ՀայՌուսգազարդի“ վարչության նախագահ-գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հանդիպել է „Հայկական Ժամանակ“, „Առավոտ“, „168 Ժամ“, „Հայոց Աշխարհ“ եւ „Գոլոս Արմենիի“ թերթերի լրագրողներին եւ պատասխանել գազի գնի թանկացման վերաբերյալ հարցերին:
„Առավոտ“. — Ի՞նչ գործոններ են ընկած գազի թանկացման հիմքում:
— Բնակչությանը մատակարարվող 1000 խմ գազի սակագինը առաջարկել ենք ավելացնել 41%-ով` գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ, իսկ խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները առաջարկել ենք բարձրացնել մոտ 19%-ով` 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն սահմանելով 256 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակագնի թանկացման հիմքում ընկած են հետեւյալ տնտեսական օբյեկտիվ իրողությունները` 1. ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% աճը, 2. ԱՄՆ դոլար/ ՀՀ դրամ փոխարժեքի 27% աճը, 3. գազամատակարարման համակարգում 2009թ. կատարված շուրջ 11.2 մլրդ դրամի ներդրումները եւ դրանցով պայմանավորված շահագործման եւ սպասարկման որոշ ծախսային հոդվածների փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ներդրումներից ակնկալվող հիմնական միջոցների մաշվածությունը եւ շահույթը, 4. բնական գազի սպառման ծավալների նվազումը (2009թ.-ին նախորդ տարվա համեմատ առկա է բնական գազի սպառման ծավալների 20% նվազում):
— Ինչո՞վ եք բացատրում անհամաչափ թանկացումը, այսինքն՝ բնակչության համար` մոտ 40%, խոշոր սպառողների համար` կրկնակի քիչ:
— 2009թ.-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում, երբ 110 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից դարձավ 154 ԱՄՆ դոլար/հազ.խմ, բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով` 84.000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 96.000 դրամ/հազ.խմ, որի հաշվարկման հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլար/303.69 դրամ փոխարժեքը: Այս 96.000 դրամ/հազ.խմ սակագինը ՀԾԿՀ-ն հաստատեց 2009-ի փետրվարի 27-ին, որը պետք է գործեր 2009-ի ապրիլի 1-ից սկսած: Բայց 2009-ի մարտի երեքին, սակագինը դեռ չմտած, կուրսը դարձավ 372 դրամ/1ԱՄՆ դոլար: Այսինքն` սակագինը մարտի երեքին սահմանվելու դեպքում պետք է լիներ 117 հազար դրամ/հազ.խմ: Ապրիլի մեկին կուրսը արդեն 385 էր: Եթե ապրիլի մեկին սակագինը հաստատեին, կլիներ 122 հազ.դրամ/1000խմ: Ստացվում է, որ մեր բնակիչը փոխարժեքի աճի հետեւանքով պետք է վճարեր 21–26 հազար դրամից ավելի գումար, այսինքն` մենք 21–26 հազար դրամ ամբողջ տարին սակագնի մեջ պակաս ենք ստացել: Եթե վերցնենք այդ 117 կամ 122 հազար դրամը եւ համեմատենք 136 հազարի հետ, ապա կստացվի, որ մենք բնակչության համար սակագինը այսօր բարձրացնում ենք 8-11.4%-ով: Ակնհայտ է, որ մեր առաջարկած սակագինը` 136.000 դրամ/հազ.խմ-ը չի ընդունվելու, մի քիչ պակաս է լինելու: Այսինքն` բարձրացումը կարող է լինել 10%-ի սահմանում: Գուցե սխալվել ենք, որ մարտի երեքին չենք սկսել գոռալ, թե` լսեք, սակագին եք հաստատել, 6 օր հետո մեր գլխին օյին եք խաղացել, եւ մենք տարին մտել ենք` իմանալով, որ վնաս ենք ունենալու: Անցած տարվա մեր հիմնական հարցադրումը եղել է այն, որ շահույթ այս տարի չենք ակնկալում: Մեր ամբողջ խնդիրը նախատեսված ծրագրերը ամբողջությամբ կատարելն էր: Ոչ մի ծրագիր, ոչ մի հոդված չենք հանել, այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը դրան է գնացել, այդ թվում` մեր բաժնետերը` „Գազպրոմը“, որն իր բոլոր նախատեսած ծրագրերից կատարել է 30-40%-ը: Կապված այն հարցի հետ, թե ինչու ենք բնակչության համար առաջարկել ավելի շատ բարձրացնել սակագինը, ուզում եմ նշել եւս մեկ հանգամանք: Ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Բնակչությանը գազ մատակարարվում է ցածր ճնշման գազատարներից եւ նրա վաճառքի սակագնում ներառվում են նաեւ բարձր եւ միջին ճնշման գազատարերի շահագործման եւ սպասարկման ծախսերի մասնաբաժինները, ինչով պայմանավորված է եղել տվյալ սպառողական խմբի մանրածախ եւ մեծածախ գների տարբերությունը: Իսկ, օրինակ, Երեւան ՋԷԿ-ին, Հրազդան ՋԷԿ-ին, ցեմենտի գործարանին ու ընդհանրապես` բոլոր ձեռնարկություններին բարձր ճնշման խողովակից ենք գազ մատակարարում, նրա վրա քիչ ծախս ենք կատարում: Մենք ընդհանրապես երկդրույքային սակագնի առաջարկը մի քանի տարի առաջ ենք արել: Պողոսի տուն գալիս է խողովակ: Պողոսը գազը վառի-չվառի, կամ անկախ նրանից` որքան կվառի, այդ խողովակը ես սպասարկում եմ: Ասում եմ` Պողոս ջան, դու ամեն ամիս ինձ հաստատուն փող տուր խողովակի սպասարկման համար: Գազի գինը կփոխվի, գինը շատ կտաս: Թանկացման դեպքում Պողոսի համար տարբերություն չկա, բայց բիզնեսի համար կա` եթե բիզնեսը շատ գազ է սպառում, իր հաստատուն ծախսը միավորի հաշվով նվազում է:
„Հայոց աշխարհ“. — Ինչո՞ւ է սակագինը բնակչության համար դրամով հաշվարկվում, իսկ բիզնեսի համար՝ դոլարով:
— Զուտ գործնական տեսակետից բնակչին ասել` ամեն ամիս գնա դոլարով հաշվարկի ու այդ կուրսով տուր` բարդ է: Բիզնեսի համար դոլարով շատ ավելի հարմար է, քանի որ ինքը կարող է իր բիզնեսն ու արտահանումը կառավարել: Մենք մի երկիր ենք, որ ամեն ինչ անելու ենք` արտահանումը զարգացնելու համար: Մեր շուկան սահմանափակ է, շահույթ ունենալու համար անպայման արտադրողը պետք է արտահանի: Արտահանողը պետք է միջազգային շուկաներից ելնելով՝ հաշվարկի դոլարով: Երկրներ կան, որ արտահանումը խթանելու համար թույլ են տվել երկու շրջանառություն լինի` ազգային արժույթը եւ դոլարը:
„168ժամ“ — 2002-2008թթ.-ին, երբ դոլարի կուրսը անկում էր ապրում, դուք դրանից շահում էիք (նույն տրամաբանությամբ, ինչ այսօր տուժում եք` դոլարի կուրսի բարձրացման պարագայում): Ինչո՞ւ այն ժամանակ սակագինը չէիք նվազեցնում:
— Եթե մենք 580 դրամ կուրսի ժամանակ ունենայինք այսօրվա գազի գինը, սակագինը հաստատված լիներ, եւ դրանից հետո այդ 580-ը դառնար 303, ու սակագինը չփոխվեր, ապա դուք ճիշտ եք: Բայց մենք կարող ենք Ձեզ ամբողջ դինամիկան տալ, որ 580-ի ժամանակ, օրինակ, սակագինը եղել է 59 հազար դրամ, որը եղել է 100 դոլար: Մուտքի գինը այդ ժամանակ եղել է 54 դոլար: Կուրսային տարբերության վրա մենք չենք շահել: Տարի եղել է, որ շահել ենք, բայց այդ շահածը մեր քթերից բերվել է: Այն առումով, որ 2002-2008-ին ունեցել ենք 18.6 մլրդ դրամ շահույթ: Նույն ժամանակահատվածում „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ-ի կողմից իրականացվել է 750 մլն ԱՄՆ դոլարի (246 մլրդ դրամ) ներդրումներ ամբողջ համակարգի, Հրազդան-5-րդ էներգաբլոկի եւ Իրան-Հայաստան գազատարի գծով: Իր ողջ գործունեության ընթացքում: Ընկերությունը բաժնետերերին շահաբաժին երբեւէ չի հատկացրել, եւ առաջացած շահույթի գումարներն ամբողջությամբ ուղղվել են գազի համակարգում ներդրումների իրականացմանը: Այդ 18.6-ի մեջ կուրսային տարբերությունն էլ է մտնում, ամեն ինչն էլ մտնում է: Հիմա մեր կապիտալի շահութաբերությունը դուրս է գալիս 1.9%: Ես որպես մենեջեր հիմարություն եմ արել: Այդ փողը, որ սիլի-բիլի անելով, դուդուկ նվագելով կարողանում եմ բերել, եթե տանեի դնեի բանկ` առնվազն 6% կապահովվեր: Կարելի՞ է բիզնեսի մեջ դնել բանկի ռեֆինանսավորման տոկոսից պակաս փող: Բայց մենք գիտակցաբար ենք գնացել դրան` շուկան մեծացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր մարդու վրա բեռը քիչ ընկնի: Հանրապետության 94%-ը գազիֆիկացրել ենք (երբ ընդունեցինք, 22-24%-ն էր գազիֆիկացված): 937 բնակավայրից 528-ը այսօր գազիֆիկացված է, բայց գազիֆիկացված բնակավայրերին բաժին է ընկնում բնակչության 94%-ը: Այս ցուցանիշով մենք աշխարհի մակարդակով երկրորդն ենք` Հոլանդիայից հետո` 99% (քաղաք-պետությունները չհաշված): Այն երկրները, որոնք գազ չունեն, իրենց երազած թիվը 37%-ն է: Մենք այն երկրներից ենք, որ գազ չունենք: Այն 6%-ը բիզնեսի տեսակետից մեզ չի հետաքրքրում` սարի վրա 8 հատ տուն է: 2006-ից ԱՊՀ-ում առաջինն ենք: Ռուսաստանը բազմամիլիարդ միջոցներ է ներդնում, որ 2011-ին հասնեն 62%-ին:
— Մտավախություն չունե՞ք, որ առաջիկա թանկացման հետեւանքով էլ ավելի կկրճատվեն սպառման ծավալները:
— Այո, 2009 թ. մեզ մոտ արձանագրվեց սպառման ծավալների 20% անկում, մինչդեռ մենք ակնկալում էինք 11–12 % աճ: Այսինքն` ռեալ տարբերությունը կազմում է 32%: Համաձայն կանխատեսումների եւ սպառողների կողմից ներկայացված հայտերի, գազի սպառման նվազման միտումը կպահպանվի նաեւ 2010թ. ընթացքում: Ասում են` 20% շուկայի նվազելը ո՞նց կարող է գազի գնի վրա ազդել: Շատ պարզ` մեր համակարգը հաստատուն ծախս ունի: Խողովակով 6 մլն խմ գնա թե 2 մլն խմ գնա, այդ խողովակը սպասարկման ծախս ունի: Ես բաժանեմ 2 մլրդ-ի այդ ծախսը, թե 1.6 մլրդ-ի` տարբերություն չկա՞: Մենք այդ անալիզն էլ ենք ցույց տվել: Ընդհանրապես Ընկերությունն իր սակագնային քաղաքականությունն իրականացնում է երկարաժամկետ հատվածում եւ խնդիր ունի առավելագույնս պահպանել բնական գազի սպառման շուկաները: Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ խոշոր սպառողների համար Ընկերության կողմից վաճառքի ավելի բարձր սակագին առաջարկելը կարող է հանգեցնել էլեկտրաէներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտի ընկերությունների բնական գազի սպառման ծավալների զգալի նվազման եւ վերջիններիս արտադրանքի գների բարձրացման: Բնական գազի սպառման նշված շուկաները խիստ կարեւորություն են ներկայացնում Ընկերության համար, եւ դրանք կորցնելու պարագայում, եթե նույնիսկ բնակչության սպառման ծավալները մնան անփոփոխ, հաստատուն ծախսերի առկայության դեպքում բնակչության համար կունենանք գազի վաճառքի ավելի բարձր սակագին եւ ՀՀ գազամատակարարման համակարգի հետագա պահպանման լրջագույն խնդիրներ: Իսկ բնակչության պարագայում գազին այլընտրանք չկա: Փայտը եթե չի գողացվում, ավելի թանկ է, քան գազը` նույնիսկ այս թանկացման դեպքում եւ նույնիսկ գազի սպառման հարմարավետությունը չհաշված:
— Ունե՞ք հաշվարկներ, թե թանկացումը սոցիալական ինչ բեռ է շարքային սպառողի համար: Կա՞ն սակագինը մեղմելու հնարավոր մեխանիզմներ:
— Մենք անհանգստացած ենք իրավիճակով եւ հետեւանքներով: Բայց շուկայում ամեն ապրանք իր գինն ունի, եւ հնարավոր չէ ապրանքը վաճառել իր ինքնարժեքից էժան: Մեր տեղեկություններով՝ կառավարությունն այսօր մեխանիզմներ է մշակում սակագնի հետեւանքները մեղմելու համար: Մեր հաշվարկներով՝ առաջարկվող գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա միջին ամսական կտրվածքով մոտ 2000 դրամի ազդեցություն: Սոցիալապես ավելի ցածրի վրա` ավելի քիչ կազդի` քիչ սպառման պարագայում: Ամենաշատը սպառում է ունեւորը: Բաժանորդների ավելի քան 55%-ը 700խմ-ից ավելի գազ սպառողներն են: Պատկերացրեք՝ մենք զսպում ենք սակագինը` չենք բարձրացնում: Դրանով երջանկացնում ենք խեղճին 1000 դրամով, ունեւորին` 120 հազար դրամով: Սուբսիդավորման ժամանակ, օրինակ, ես բոլորին ասել եմ, որ դա համարում եմ անարդարացի լուծում: 300 խմ գազ վառողին տալիս էինք 7500 դրամ սուբսիդավորում, 50 հազար խմ վառողին` 1.250.000, 0 գազ վառողին ու գազ չունեցողին` ոչինչ չէինք տալիս: Այս թանկացման բեռը հիմնականում խոշոր սպառողների` ունեւորների վրա է ընկնում: Եվ միաժամանակ գազի գնի փոփոխության հետեւանքով՝ շուրջ 5 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր ենք ապահովելու ՀՀ բյուջե: Կրկնեմ` այդ 5 մլրդ-ը ունեւոր խավից է հիմնականում գնալու բյուջե, ինչի հաշվին կարելի կլինի մեղմել սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես ավելի խոցելի խավերի համար: Ամեն դեպքում, մենք այսօր ի վիճակի ենք սպառողի հետ դեմ առ դեմ եւ անկեղծորեն խոսել, քանի որ կարողացել ենք ապահովել ամենացածր ներկրման սակագինը տարածաշրջանում, եւ բաց ու թափանցիկ ձեւով, օբյեկտիվ հիմնավորումներով հրապարակել ենք այն թիվը, որն անհրաժեշտ է համակարգը պահելու համար:
„Հայկական ժամանակ“. — Կարծիքներ կան, որ առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում արդարացված չէր կառավարության կողմից վարկ հատկացնել Ընկերությանը:
— Սկզբունքորեն զայրանում ենք, երբ գրում են, թե օտարերկրյա կառույց ենք: Մենք կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցությամբ ընկերություն ենք, բայց ավելի հայկական ենք, քան լիքը մաքուր հայկական կառույցներ: Որովհետեւ փող ենք ներդնում ՀՀ-ում, աշխատավարձ ենք տալիս հայ մարդկանց, կառավարիչները հայեր են, հարկեր ենք վճարում (առաջին հարկատուն ենք), օգուտ ենք տալիս ՀՀ-ին: Ասում են` ինչո՞ւ են 40 մլն դոլարի վարկը հատկացրել այդ օտարերկրյա ընկերությանը: Այդ 40.0 մլն դոլարը որ մեզ տվել են, ամենաթանկ տոկոսադրույքով են տվել` տարեկան 11% ու 6 ամիս մարման ժամկետով (մինչեւ 01 ապրիլի 2010թ.): 2010թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ մնացել է մարման ենթակա 9 մլն դոլար գումար: Այդ 40 մլն-ով գազիֆիկացում ենք արել ՀՀ-ում, աշխատավարձեր ենք տվել հայ մարդուն, պետությանը վերադարձնում ենք` մի բան էլ ժամկետից շուտ, 2 մլն դոլարից մի քիչ պակաս էլ տոկոս ենք տալիս, ողջ գումարը մնացել եւ ներդրվել է Հայաստանում, բայց ասում է` անհեթեթություն է (գրագետ մարդ է ասում, որին որպես տնտեսագետ ես հարգում եմ):
„Առավոտ“ ԻՆՉՈ՞Ւ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ ԳԱԶԸ
„ՀայՌուսգազարդ“ ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ պատասխանեց „Առավոտի“ եւ 4 այլ լրատվամիջոցների հարցերին:
Ինչո՞ւ է ռուսական կողմը խոսում գազի գինը 20%-ով թանկացնելու մասին, իսկ մեզ մոտ այդ թանկացումը կազմելու է 40–41% („Առավոտ“):
— Սակագնի թանկացումն ինքնանպատակ չէ: Դրա հիմքում ընկած են տնտեսական օբյեկտիվ իրողություններ: Դրանց թվում են՝ Հայաստան ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% աճը, ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի 27% աճը, գազամատակարարման համակարգում 2009թ. կատարված շուրջ 11.2 մլրդ դրամի ներդրումները եւ դրանցով պայմանավորված՝ շահագործման եւ սպասարկման որոշ ծախսային հոդվածների փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ներդրումներից ակնկալվող հիմնական միջոցների մաշվածությունը եւ շահույթը, բնական գազի սպառման ծավալների նվազումը (2009-ին, նախորդ տարվա համեմատ, առկա է բնական գազի սպառման ծավալների 20% նվազում): Համաձայն կանխատեսումների եւ սպառողների կողմից ներկայացված հայտերի, նվազման միտումը կպահպանվի նաեւ 2010թ. ընթացքում: 2009թ.-ին ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում, երբ $110/հազ.խմ-ից դարձավ $154/հազ.խմ, բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով՝ 84000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 96000 դրամ/հազ.խմ, որի հաշվարկման հիմքում դրված է $ 1/303,69 դրամ փոխարժեքը: 2010թ.-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 17%-ով աճի պարագայում ($154/ հազ.խմ-ից՝ $180/հազ.խմ) ընկերության կողմից առաջարկվել է բնակչությանը վաճառվող գազի գինը բարձրացնել 41,7%-ով՝ 96000 դրամ/հազ.խմ.-ից 136000դրամ/հազ.խմ, որում հաշվի են առնված բնակչության հատվածին բաժին ընկնող ծախսերի համամասնությունը եւ կատարված ներդրումները:
— Մարդիկ չափազանց դժգոհ են գների բարձրացումից, մտավախություն ունեն, թե այսպես շարունակվելու դեպքում ստիպված են լինելու անցնել փայտե վառարանների. չե՞ք անհանգստանում, որ գազի գնի այս բարձրացումը սոցիալական բողոքի տեղիք կտա, գիտե՞ք, որ մարդիկ այսօր վճարունակ չեն („Առավոտ“):
— Այո, մենք անհանգստացած ենք իրավիճակով եւ հետեւանքներով: Մեր ծառայությունն ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ, եւ գազի գնի բարձրացումից մենք չենք կարող մեզ լավ զգալ: Մենք շահագրգիռ ենք, որպեսզի բնական գազը մատչելի լինի սպառողների համար: Բայց շուկայում ամեն ապրանք իր գինն ունի, եւ հնարավոր չէ ապրանքը վաճառել իր ինքնարժեքից էժան: Նույնը նաեւ կառավարությունը. ոչ մի իշխանության ցանկալի չէ անհարկի լարվածություն: Կառավարությունն այսօր մեխանիզմներ է մշակում սակագնի հետեւանքները մեղմելու համար: Մեր հաշվարկներով՝ գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա միջին ամսական կտրվածքով մոտ 2000 դրամի ազդեցություն: Միաժամանակ դա շուրջ 5 մլրդ դրամի լրացուցիչ մուտք կապահովվի ՀՀ բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի մեղմել սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի համար:
— Ինչո՞ւ է գազը թանկանում բնակչության համար՝ 40%, խոշոր սպառողների համար՝ կրկնակի քիչ: — Ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Բնակչությանը գազ մատակարարվում է ցածր ճնշման գազատարերից, եւ նրա վաճառքի սակագնում ներառվում են նաեւ բարձր եւ միջին ճնշման գազատարերի շահագործման եւ սպասարկման ծախսերի մասնաբաժինները, ինչով պայմանավորված է եղել տվյալ սպառողական խմբի մանրածախ եւ մեծածախ գների տարբերությունը: Ինչ վերաբերում է բնակչության համար մոտ 40% աճին, ապա ես կուզեի հիշեցնել, որ երբ հանձնաժողովը որոշում ընդունեց գործող 96 հազ. դրամ/1000խմ սակագնի համար, հաշվարկման հիմքում դրված էր դոլարի 303,69 դրամ փոխարժեքը, որի դեպքում գինը կազմել է $316: Եթե հանձնաժողովը որոշում ընդուներ տառացիորեն մի քանի օր հետո, երբ փոխարժեքը բարձրացավ մինչեւ 370 դրամ, ապա կունենայինք ոչ թե 96 հազ. դրամ/1000խմ, այլ 117 հազ. դրամ/1000խմ, իսկ ներկայիս 385 դրամ փոխարժեքի պայմաններում՝ 122 հազ. դրամ/1000խմ: Ստացվում է, որ մեր բնակիչը փոխարժեքի աճի հետեւանքով պետք է վճարեր 21–26 հազար դրամից ավելի գումար: Առաջարկված 136 հազար դրամ սակագնի պարագայում իրական աճը կազմում է ոչ թե 41.7%, այլ ընդամենը 11.4%: Քանի որ հանձնաժողովը, որպես կանոն, մեր առաջարկածից ցածր է ընդունում սակագինը, պարզ է դառնում, որ բարձրացումը կարող է լինել 10%-ի սահմանում:
Աղբյուր: Մամուլ