«ՀայՌուսգազարդի» օրինակով աշխատել և բարեկամություն անել
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում համարձակ որոշումներ են ընդունվում, եւ ընկերությունը հաջողությամբ աշխատում է: Վերջին երեք տարիներին ընկերությունը զգալի հաջողությունների է հասել: Սա լավ համատեղ փորձ է ե'ւ ռուսական ե'ւ հայկական ընկերությունների համար, թե ինչպես աշխատել եւ բարեկամություն անել», — նշել է ՌԴ նախագահի օգնական, նախագահի վերահսկողական ծառայության պետ Ալեքսանդր Բեգլովը մայիսի 4-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կատարած այցի ժամանակ: Պարոն Բեգլովի Հայաստան կատարած երկօրյա այցը նպատակ ուներ ծանոթանալ հանրապետությունում հայ-ռուսական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես նա եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում եւ «Մարս» գործարանում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36