«ՀայՌուսգազարդի» օրինակով աշխատել և բարեկամություն անել

4 մայիսի 2006, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում համարձակ որոշումներ են ընդունվում, եւ ընկերությունը հաջողությամբ աշխատում է: Վերջին երեք տարիներին ընկերությունը զգալի հաջողությունների է հասել: Սա լավ համատեղ փորձ է ե'ւ ռուսական ե'ւ հայկական ընկերությունների համար, թե ինչպես աշխատել եւ բարեկամություն անել», — նշել է ՌԴ նախագահի օգնական, նախագահի վերահսկողական ծառայության պետ Ալեքսանդր Բեգլովը մայիսի 4-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կատարած այցի ժամանակ: Պարոն Բեգլովի Հայաստան կատարած երկօրյա այցը նպատակ ուներ ծանոթանալ հանրապետությունում հայ-ռուսական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես նա եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում եւ «Մարս» գործարանում:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button