Տեղի է ունեցել վթար մայրուղային գազատարի վրա
Մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթի, մասամբ նաեւ Կենտրոն համայնքի, ինչպես նաեւ Արտաշատի եւ Արարատի տարածաշրջանների սպառողների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ գազամատակարարումը կարճ ժամկետում վերականգնելու համար:Դեկտեմբերի 28-ի երեկոյան արդեն վերականգնվել է գազամատակարարումը՝ ըստ ժամանակային գրաֆիկի:
Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն դեկտեմբերի 29-ին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36