Դեկտեմբերի 22-ի երեկոյան հնարավոր է գազի ներկրումն ամբողջ ծավալով

Դեկտեմբերի 21-ի երեկոյան Վրաստանի տարածքում վերականգնվել է մայրուղային գազատարի վթարային հատվածը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դիսպետչերական վարչության տվյալներով, արդեն ժամը 19:00-ին վերականգնված գազամուղով բնական գազը մուտք գործեց հանրապետություն: Գազի ներկրման ծավալը առայժմ կազմում է 330 հազ. խ.մ ժամում` անհրաժեշտ 354-ի դիմաց:

Տեղեկության համաձայն, դեկտեմբերի 22-ի երեկոյան գազը կներկրվի ամբողջ ծավալով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am