Գազասպառման շուկայում առայժմ սահմանափակումներ չկան

Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամը 23:20-ին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով հանրապետություն է ներկրվում չափավոր քանակությամբ բնական գազ: Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դիսպետչերական վարչության տվյալների, ներկրվող գազի ծավալը ներկա դրությամբ կազմում է ժամում 134 հազար խ.մ, ինչը կազմում է սպառման շուկայի պահանջարկի 1/3-ը: Տարբերությունը մատակարարվում է պահեստավորված գազի հաշվին:

Եթե վրացական կողմը խոստացված ժամկետում ավարտի վերականգնողական աշխատանքները եւ գազամատակարարումը վերսկսվի, ապա գազասպառման շուկայում ռեժիմների փոփոխություն չի լինի: Հակառակ դեպքում, հնարավոր են առանձին սահմանափակումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am