Գազամատակարարման մեկնարկ Սաղմոսավան համայնքում
Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի 160 ընտանիք այսուհետ հնարավորություն կունենա օգտվելու բնական գազից: Գյուղի գազիֆիկացման աշխատանքները, որ սկսվել էին ընթացիկ տարվա հուլիսին, արդեն ավարտված են:
Դեկտեմբերի 19-ին համայնք մուտք գործեց կապույտ վառելիքը: «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանի խոսքերով, նախկինում Արագածոտնի մարզում գազաֆիկացված էր ընդամենը 13 համայնք, որից 3 քաղաքային, 10- ը գյուղական: Սա թվով 26-րդ համայնք է, ուր մտավ գազը: Նախկինում գազ չօգտագործած համայնքում գազատար անցկացնելը հնարավոր եղավ համանքի եւ «ՀայՌուսգազարդ»-ի համատեղ ջանքերի շնորհիվ: Կառուցվել է 5 կմ երկարությամբ գազատար, որի ծախսերը հավասարապես կիսել են համայնքն ու «ՀայՌուսգազարդ»-ը:
Սաղմոսավանի գյուղապետ Ներսես Ավագյանը նշեց, որ գյուղի ներդրումները հասնում են 20 մլն դրամի:
Խորհրդային տարիներին Արագածոտնի մարզում գազից օգտվել են 7500 ընտանիք, այժմ այդ թիվը կազմում է 11 500:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36