Ժամանակավորապես դադարեցված գազամատակարարումը վերականգնվել է
Դեկտեմբերի 17-ին ժամը 23:20-ին դադարեցվել էր Հայաստան մուտք գործող գազի հոսքը` Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Վրացի գործընկերների կողմից գործադրված ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 18-ին 9:30-ին վերականգնվել է գազամատակարարումը պահեստային գծով` ժամում 50 հազար խ.մ ծավալով:
Ներկայումս օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի գազը, ինչը որեւէ կերպ չի անդրադառնա սպառողական շուկայում ռեժիմների վրա: Նախատեսվում է, որ մինչեւ երեկո կվերականգնվի մատակարավող գազի ամբողջական ծավալը:«ՀայՌուսգազարդ»-ի տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնել վրացական կողմին` պատրաստակամ աշխատանքի եւ իրավիճակը կարճ ժամկետներում շտկելու համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36