Նոյեմբեր ամսին տեխնիկական սպասարկում է իրականացվել 75 775 բաժանորդի մոտ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի ներտնային գազի համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը նոյեմբեր ամսին հանրապետությունում սպասարկել է 75 775 բաժանորդի` նախատեսված 78 945-ի դիմաց (96 տոկոս):

4 342 բաժանորդ սպասարկում չի ստացել` փակ դռների պատճառով: 171 բաժանորդի մոտ դադարեցվել է գազամատակարարումը: Անջատվել է շուրջ 4 546 գազասարք:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am