«90-ական թթ. էներգետիկ ճգնաժամ ապրած երկիրը կարողացավ վերականգնել իր էներգետիկ հզորությունները», — այս նախաբանով իր տեսանյութն է սկսել հեղինակավոր «Եվրոնյուզ» հեռուստաալիքը՝ անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեությանը:
«Շուկան ազատականացնելով՝ մենք գիտենք, որ հույսներս կարող ենք դնել միայն մեզ վրա: Հիմա կառուցում ենք Իրան-Հայաստան գազամուղը եւ հույս ունենք, որ դրա հաշվին կլրացնենք մեր գազի պաշարները»-«Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Իրան — Հայաստան գազամուղի հիմնական շինարարական աշխատանքները ավարտված են, նրա շահագործումը կսկսվի առաջիկա կես տարում, նշել է Եվրոնյուզը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն