Կարգավարական խորհրդակցությունում 2007թ. հայտարարվեց «սպասարկման որակի տարի»

Հունվարի 7-ին տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի կողմից հակիրճ ներկայացվեց 2006թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեության արդյունքները եւ 2007թ. հայտարարվեց որպես «սպասարկման որակի տարի»: Տնօրենը հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել բնական գազի ճնշումների ռեժիմների վրա եւ հանձնարարեց կազմակերպել 2006թ. բաժանորդների դիմում — բողոքների մոնիթորինգ, տարեսկզբից մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել 2007–2008թթ. «Ձմեռ» ծրագիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am