Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծման տասնամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, ընդառաջելով բնակչության կողմից ստացվող բազմաթիվ խնդրանքներին, ընկերությունը մինչեւ հուլիսի 1-ը երկարաձգում է իր կողմից նախաձեռնած ակցիան, համաձայն որի բնակիչ-բաժանորդների բնակարաններում կամ առանձնատներում գազի սպառման առեւտրային հաշվառքի սարքի (գազահաշվիչ) տեղադրումը կիրականացվի առանց գազամատակարարման համար վճարվող 40 հազար դրամ կանխավճարի գանձման:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն