Շարունակվում են գազաբաշխման համակարգի վերականգնման աշխատանքները
2007թ.-ին գազաբաշխման համակարգում նախատեսված է 25665 մ վերգետնյա գազատարների վերականգնում և 66497 մ ստորգետնյա գազատարների վերատեղադրում, որի համար անհրաժեշտ է 935.1 մլն. դրամի ներդրում: Աշխատանքներն նպատակաուղղված են գաբաշխման ցանցի աշխատանքային ռեժիմների բարելավմանը, վթարների հավանականության նվազեցմանը և անվտանգ շահագործմանը: