Ապրիլի 17-ի վաղ առավոտյան երկու օրով կդադարեցվի բնական գազի մուտքը Հայաստան եւ Վրաստան, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կովկասում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազի ժամանակավոր դադարեցումը գազասպառման շուկայում փոփոխությունների չի հանգեցնի:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն