Գազաֆիկացման աստիճանով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ում
Գազաֆիկացման աստիճանով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ի երկրների շարքում, փաստել է «Էկոնոմիկա ի ժիզն» ռուսաստանյան պարբերականը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով պարբերականին, վերջին տարիներին գազաֆիկացման մակարդակը Հայաստանում աճել է գրեթե 4 անգամ՝ 22-ից մինչեւ 84 տոկոս: «Ընդ որում, հայկական գազային կորպորացիայի ղեկավարությունը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով եւ հավակնոտ նպատակ է հռչակել՝ 2008 թվականի վերջին հասնել Նիդերլանդների մակարդակի», — նշում է աղբյուրը:
Համեմատության համար պարբերականը նշում է, որ Եվրամիության երկրներում գազաֆիկացման աստիճանը կազմում է 86 տոկոս: Նիդերլանդներում այդ աստիճանը կազմում է 99,9 տոկոս:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Ավելանում են բնական գազի ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատ
- «ՀայՌուսգազարդ»-ը առաջին հարկատուն է
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը
- Էյչ-Էս-Բի-Սի բանկը «ՀայՌուսգազարդում» ներկայացրեց իր ծառայությունների փաթեթը
- 2007–2009 թվականներին նախատեսվում է տեղադրել ևս 300 էլեկտրապաշտպանիչ կայան