Գազօգտագործման կանոնների խախտումների հետևանքով կազմվել է 41 827 ակտ
Ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգության ապահովման ուղղությամբ բնակարաններում և առանձնատներում տեխնիկական սպասարկման ծառայությունների եւ հսկիչ փականագործների կողմից կատարվել են 528 375 ստւգայցեր:
Ստուգայցերի ընթացքում բաժանորդների մոտ հայտնաբերվել են նախագծային շեղումներով եւ անօրինական տեղադրված գազասարքեր, ինչպես նաեւ անսարք, ինքնաշեն կամ ինֆրակարմիր ճառագայթման վառարաններ ու այրիչներ:Նշված խախտումների հետեւանքով 41 827 բաժանորդի նկատմամբ կազմվել են ակտեր, իսկ 901-ի մոտ դադարեցվել է գազամատակարարումը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36