2007 թվականին կավարտվեն առաջին աղաջրապահեստարանի շինարարության աշխատանքները
Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի /ԳՍՊԿ/ նախագծային հզորությունների վերականգնման եւ գազի պահեստավորման ծավալների ընդլայնման նպատակով մշակված երկարաժամկետ ծրագրի շրջանակում 2007 թ.-ին նախատեսվում է ավարտին հասցնել 150 հազ. խ.մ տարողությամբ առաջին աղաջրապահեստարանի շինարարությունը: Զուգահեռաբար նախատեսվում է ավարտել աղաջրատարի եւ տեխնիկական ջրամատակարարման համակարգերի վերակառուցման, հիդրոմեկուսացման եւ բուֆերային տարողությունների ամբողջության վերականգնման աշխատանքները: Գազատրանսպորտային ցանցերի շահագործման և սպասարկման վարչության տվյալներով, ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել վթարային հորերի նորոգման եւ վերականգնման աշխատանքները եւ սկսել նոր հորերի շինարարությունը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ որոշմամբ ընթացիկ տարում նախատեսվում է սկսել երկրորդ մինչեւ 400 հազ.խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանի շինարարությունը: Տարվա ընթացքում «Գազ դե Ֆրանս» ընկերության «Ֆրագազ» դուստր ձեռնարկության կողմից մշակված գազահորերի հերմետիկացման նոր տեխնոլոգիան կկիրառվի վթարային հորերից մեկում: Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի վերակառուցման եւ արդիականացման նպատակով 2007 թ.-ին կներդրվի շուրջ 1,8 մլրդ.դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն