2007 թվականին կավարտվեն առաջին աղաջրապահեստարանի շինարարության աշխատանքները
Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի /ԳՍՊԿ/ նախագծային հզորությունների վերականգնման եւ գազի պահեստավորման ծավալների ընդլայնման նպատակով մշակված երկարաժամկետ ծրագրի շրջանակում 2007 թ.-ին նախատեսվում է ավարտին հասցնել 150 հազ. խ.մ տարողությամբ առաջին աղաջրապահեստարանի շինարարությունը: Զուգահեռաբար նախատեսվում է ավարտել աղաջրատարի եւ տեխնիկական ջրամատակարարման համակարգերի վերակառուցման, հիդրոմեկուսացման եւ բուֆերային տարողությունների ամբողջության վերականգնման աշխատանքները:Գազատրանսպորտային ցանցերի շահագործման և սպասարկման վարչության տվյալներով, ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել վթարային հորերի նորոգման եւ վերականգնման աշխատանքները եւ սկսել նոր հորերի շինարարությունը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ որոշմամբ ընթացիկ տարում նախատեսվում է սկսել երկրորդ մինչեւ 400 հազ.խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանի շինարարությունը:
Տարվա ընթացքում «Գազ դե Ֆրանս» ընկերության «Ֆրագազ» դուստր ձեռնարկության կողմից մշակված գազահորերի հերմետիկացման նոր տեխնոլոգիան կկիրառվի վթարային հորերից մեկում:
Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի վերակառուցման եւ արդիականացման նպատակով 2007 թ.-ին կներդրվի շուրջ 1,8 մլրդ.դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Ավելանում են բնական գազի ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատ
- «ՀայՌուսգազարդ»-ը առաջին հարկատուն է
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը
- Էյչ-Էս-Բի-Սի բանկը «ՀայՌուսգազարդում» ներկայացրեց իր ծառայությունների փաթեթը
- 2007–2009 թվականներին նախատեսվում է տեղադրել ևս 300 էլեկտրապաշտպանիչ կայան