Մարտ ամսին գազասպառող բաժանորդների թիվը ավելացել է 4813-ով

2007 թվականի առաջին եռամսյակի ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 14137-ով, այդ թվում մարտ ամսին՝ 4813-ով՝ կազմելով ընդամենը 452 992 բաժանորդ:

2002 թվականից սկսված գազաֆիկացման աշխատանքների ընթացքում, ներկայիս մարտ ամսվա արդյունքը ամենաբարձրն է նախորդ բոլոր տարիների մարտ ամիսների ցուցանիշներից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am