Որպես շարժիչային վառելիք ավելանում են բնական գազի օգտագործման ծավալները
Վերջին 10 տարիների ընթացքում ավտոտրանսպորտում սպառվող բնական գազի ծավալներն ավելացել են 18 անգամ: Սեղմված բնական գազի օգտագործումը բենզինի համեմատ բերում է վառելիքի խնայողության շուրջ 3–4 անգամ:2007թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում շահագործվում են 149 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ: 109 կայանների գազամատակարարումն իրականացվում է գազաբաշխիչ ցանցից, իսկ 40-ը՝ մայրուղային գազատարներից:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի «Ավտոգազ» ՍՊ Ընկերության կազմում ներառված են 9 ԱԳԼՃԿ-ներ:
Սեղմված բնական գազի կիրառումը որպես շարժիչային վառելիք մեծ նշանակություն ունի հանրապետության տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության համար:
Ըստ փորձագետների, զգալիորեն նվազել են փոխադրամիջոցների պատճառով առաջացած թունավոր նյութերի արտանետումները մթնոլորտ: Դա հատկապես նկատելի է Երեւանում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Ավելանում են բնական գազի ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատ
- «ՀայՌուսգազարդ»-ը առաջին հարկատուն է
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը
- Էյչ-Էս-Բի-Սի բանկը «ՀայՌուսգազարդում» ներկայացրեց իր ծառայությունների փաթեթը
- 2007–2009 թվականներին նախատեսվում է տեղադրել ևս 300 էլեկտրապաշտպանիչ կայան